Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Չվհատվել, լինել ուժեղ

Չվհատվել, լինել ուժեղ
20.05.2022 | 21:14

Մայիսի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով (ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը) ձերբակալվել է քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ հանդես եկող, ՈՒՀԱ-ի նախկին անդամ, պրոդյուսեր, միաժամանակ նաև Ռուսաստանի քաղաքացի Արմեն Գրիգորյանը: Ճանաչողները նրան բնութագրում են որպես զարգացած, հայրենիքի հոգսերով ապրող, ընկերասեր, իր գործի գիտակ անձի, բարեկիրթ ընտանիքի զավակի:


Մենք չենք ուզում մեկնաբանել Արմեն Գրիգորյանին մեղսագրված արարքի հիմնավորվածությունը, սակայն մեր գնահատմամբ նրան բերման ենթարկելու կոշտ եղանակը, այն լուսաբանելը, այնուհետ ձերբակալելն ու կալանավորելն ակնհայտորեն իրենց մեջ պարունակում են անձին պատժելու, ինչպես նաև հանրությանը դաս տալու, վախեցնելու տարրեր:


ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածով սահմանված կարգով 226-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները, ուստի տարիներ շարունակ մենք առնչվել ենք այս հանցակազմով քննվող քրեական գործերի հետ: Վստահաբար կարող ենք փաստել, որ դժվար է անգամ մտաբերել, որ այս հոդվածով երբևէ որևէ մեկը կալանավորված լինի: Եթե նույնիսկ նման դեպք էլ եղել է, ուրեմն գործ ենք ունեցել առանձնահատուկ վտանգավորություն ներկայացնող անձի հետ, որի վերաբերյալ կոնկրետ, առարկայական փաստեր, տվյալներ են եղել, որ նա կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից կամ խոչընդոտել վարույթին, կամ կատարել քրեական օրենսգրքով չթույլատրված արարք:


Բացի այդ նման քրեական գործերի նախաքննության ընթացքում անձի բանավոր խոսքի առանձնահատկությունների վերլուծության, լսարանի վրա տեղեկատվության ազդեցության, բառապաշարի իմաստային ու ոճային վերլուծության նպատակով պարտադիր նշանակվել ու իրականացվել են լինգվիստական (հոգեբանական և լեզվաբանական) փորձաքննություններ, որոնց եզրակացության հիման վրա է միայն 226 հոդվածով տրվել արարքի որակումը:
Արմեն Գրիգորյանի պարագայում չենք կարծում, որ կալանքի նման հիմքերն առկա են և այս կարճ ժամանակահատվածում իրականացվել է այդօրինակ փորձաքննություն:


Հետաքրքիր է նաև այն փաստը, որ Արմեն Գրիգորյանը Շիրակի և Արարատի մարզերի մեր հայրենակիցների վերաբերյալ անթույլատրելի հայտարարությունները կատարել է շուրջ մեկ տարի առաջ, որին իրավապահ մարմինները փաստորեն որոշեցին արձագանքել լոկ հիմա, Գյումրի ընդդիմադիրների այցելությունից հետո` դրանով իսկ հմտորեն դիվիդենտներ շահելով այդ մարզերի բնակիչների մոտ:
Գնահատելով ստեղծված իրավիճակը` Արմեն Գրիգորյանին առաջարկում ենք չվհատվել, լինել ուժեղ, պայքարը շարունակել արդեն բացառապես իրավաբանական դաշտում: Միևնույն ժամանակ ուզում ենք ընդգծել, որ ինչպես նա, այնպես էլ որևէ մեկն իրավունք չունի վիրավորելու, նվաստացնելու, քաղաքացիների արժանապատվությունը և պետք է դրսևորի զուսպ պահվածք:


Չնայած նրան, որ փաստաբանական գործունեության արտոնագիր ստանալուց հետո ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիր, ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը կոնկրետ քրեական գործերով փաստաբանական գործունեություն դեռևս չի իրականացնում, հասարակական գործունեությանը զուգահեռ զբաղված է անվճար խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ, ուժերը փորձում է բիզնես ոլորտում, ինչպես նա, այնպես էլ մեր մյուս գործընկերները պատրաստակամ են Արմեն Գրիգորյանին ցուցաբերել համակողմանի իրավաբանական աջակցություն:

Դիտվել է՝ 9156

Մեկնաբանություններ