Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Առանց վախի փակեք փողոցներ, դասադուլ արեք, մասնակցեք հանրահավաքների

Առանց վախի փակեք փողոցներ, դասադուլ արեք, մասնակցեք հանրահավաքների
03.05.2022 | 07:29

Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ այս ժամի դրությամբ բերման են ենթարկվել անհնազանդության ակցիաների 226 մասնակիցներ։
Որպես փորձառու բերման ենթարկվող' նշեմ, որ ոչ մի սարսափելի բան չկա այդ երևույթի մեջ։
Դաժան դեմքերով կարմիր բերետավորները, ցուցարարին մեքենա նստեցնելուց հետո, սկսում են բարեկամաբար ու հարգանքով խոսել։


Իհարկե, կան անուղեղներ, որոնք ոստիկանության ամբողջ ճանապարհին նույն ոչինչ չասող հայացքով են մնում կամ հայհոյում ու սպառնում են, բայց այդպիսի դեպքերը, որպես կանոն, պատվերով են և՝ կոնկրետ անձանց նկատմամբ։
Ոստիկանության շենքում բերման ենթարկվածը կարող է լռել մինչև իր փաստաբանի գալը։ Այդ ընթացքում ոստիկանները որոշ թղթեր են լրացնում։ Կարևոր է, որ մինչև փաստաբանի գալը, բերման ենթարկվածը ոչ մի թղթի տակ չստորագրի։
Ոստիկանության շենքում բերման ենթարկվածը ունի առնվազն մեկ զանգի իրավունք։
Հետո կազմվում են արձանագրություններ բերման ենթարկվածի, նրա փաստաբանի և հետաքննիչի մասնակցությամբ։


Բերման ենթարկվածը իրավունք ունի ընդհանրապես չստորագրել, կարող է գրավոր բացատրություն տալ կամ չտալ։
Այդ ընթացքում գալիս են ՄԻՊ ներկայացուցիչները' ճշտելու, թե ինչպես են իրենց պահել ոստիկանները։ Պետք է պատմել ամեն ինչ' վատը և լավը։
Ոչ մի ոստիկան չի կարող հարվածել կամ սպառնալ։ Եթե նման բան լինի, ապա դա շատ ծանր կանդրադառնա նրա հետագա կյանքի վրա։ Եվ դա ամենևին կախված չէ քաղաքական իշխանության ոճից։


Հնարավոր է, ստուգվի բերման ենթարկվածի գրպանների պարունակությունը։ Դա պետք է լինի փաստաբանի ներկայությամբ։ Եթե չկա արգելված իր, և եթե չկա բերման ենթարկվածի նկատմամբ իջեցված պատվեր,
ոստիկանները շնորհակալություն են հայտնում և վերադարձնում իրերը։
Այդ ամբողջ գործընթացը տևում է առավելագույնը 3 ժամ, որի լրանալուց հետո ոստիկանությունը բաց է թողնում բերման ենթարկվածին։
Ընդամենը այսքանը։ Այնպես որ, առանց վախի փակեք փողոցներ, դասադուլ արեք, մասնակցեք հանրահավաքների։ Երեք ժամ ոստիկանությունում անցկացնելիս կարող եք նաև ոստիկան ընկերներ ձեռք բերել։ Հավատացեք, ոստիկանների մեջ էլ շատ կան լավ մարդիկ։


Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 23823

Մեկնաբանություններ