Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

Թույլ տուր չշնորհավորել, Սպարապետ

Թույլ տուր չշնորհավորել, Սպարապետ
05.03.2022 | 20:05

Սպարապետի ազատագրած Շուշին, Արցախի տարածքի 75 տոկոսի հետ, թուրքին նվիրաբերած, Սպարապետի հիմնած բանակը հիմնովին կազմաքանդած, թշնամուն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք բերած ու հաստատած ինչքան լակոտ-լուկոտ կար ու կա, այսօր Սպարապետի ծննդյան տոնն է այստեղ ու այնտեղ շնորհավորել, ծաղիկներ խոնարհել։

Սպարապետ, քո ծննդյան օրը քեզ հերթական անգամ ձեռառնելոցիի վերածեցին։ Թույլ տուր ոհմակի կողքին չկանգնել ու քեզ չշնորհավորել, Սպարապետ։ Այդպես ավելի արդար կլինի։ Իսկ շնորհավորելու օրը հաստատ կգա։

Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 28695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ