Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Անցյալը պահպանեք, որ ներկան տկլոր չթվա

Անցյալը պահպանեք, որ ներկան տկլոր չթվա
23.02.2022 | 11:13

Էսօրվա համար էինք ասում, որ մենք գերեզմանային մշակույթ էլ չունենք, գեղեցիկ ճտեր ենք հանում, ձգում բարձիթողի: Գորիսի Խնածախ գյուղը անհիշելի ժամանակներից՝ դեռ 7-րդ դարից մելիքանիստ գյուղ է եղել, իշխան Մելիք-Հայկազյանների նստավյարը: Վաղ դարերից են պահպանվել այս խաչքար-գերեզմանները, որ կարելի էր սիրուն ցանկապատել, առանձնացնել ընդհանուր գերեզմանից, բազմալեզու ալբոմ հրատարակել, ներառել գյուղի ողջ պատմահուշարձանային պատմությունը:

Եվ՝ ոչ միայն Խնածախ գյուղի, առանձին-առանձին՝ Սյունիքի ողջ գյուղերի մասին ու հատկապես նաև հայրենի գյուղիս՝ Վաղատուրի, որն ավելի ողբալի վիճակում է: Գյուղապետերը միայն հղփանալու մասին են մտածել, էսօր էլ՝ գլոբալացված հղփացում է, որտեղից ինչ հնարավոր է՝ ճանկել են, ու՞մ մտքով է անցել իր գյուղի պատմությունը հավերժացնել, տարածել, պետք լիներ՝ Պուտինի ու Մինսկի խմբի համանախագահների սեղանին էլ հայտնվեր, որ էսօր թուրքը չգար իր դրոշները տնկեր գյուղերի չորս կողմերում, առներ օղակի մեջ: Միայն հուշարձանների պահպանության ցանկի մեջ ձևական ներառվելը չի ու տասնամյակներով բրախելը: Էս թանկ ու պատմավավերագիր խաչքարերը, ծերունու անխնամ ատամների պես, արդեն երերում են, թուրքը մի հատ փչի, բոլորը կթափվեն, տեղն էլ չի երևա, էլ ո՞վ կհիշի իշխան Մելիք-Հայկազյանին, դարերը... Անցյալը պահպանեք, որ ներկան տկլոր չթվա ու երերուն. դրանով ձեր գյուղն եք կարևորում, մեզ, ազգի պատմությունը: Հաստատ մեծ գումարներ չեն պահանջվի, գոնե ամրացրեք, տեսքի բերեք, մի օրվա ձեր գրպանի ծախսն է, գիտեմ՝ ինչ եմ ասում: Իրենք էլ շնորհակալ կլինեն, երկինքն էլ, գետինն էլ: Տասնյակ դարեր պահպանված այս գերեզման-խաչքարերը հենց այնպես չեն դիմացել, էներգետիկ աղբյուր են, ով գիտե՝ ինչ առաքելությամբ:

Սուսաննա Բաբաջանյան

Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 20104

Մեկնաբանություններ