ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Սուրեն Պապիկյան. 2020-ին ավարտին են հասցվում 29 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր

Սուրեն Պապիկյան. 2020-ին ավարտին են հասցվում 29 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր
24.12.2020 | 15:56

Կառավարությունը, համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի, այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզպետարաններին 2020-ին կհատկացնի 3,64 մլրդ դրամ, որից՝ 1 մլրդ դրամը 2020-ի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Այդ գումարը հատկացվում է ՀՀ 116 համայնքների 150 սուբվենցիոն ծրագրերի համար:


«Այս տարի սուբվենցիոն ծրագրերի համար նախատեսված է եղել 10 մլրդ դրամ, բայց կատարված աշխատանքը 4,5 մլրդ դրամով գերազանցել է նախատեսված գումարները: Սա ենթադրում է, որ եթե պետական բյուջեով հատկացումը կազմում է 14,5 մլրդ դրամ, դա պետք է կրկնապատկել, որովհետեւ գումարի մի հատվածը համայնքների միջոցներով կամ մասնավոր անձի տրամադրած անձի միջոցների հաշվին է: Կարող ենք արձանագրել, որ 2020-ին կարողանում ենք ավարտին հասցնել շուրջ 29 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր»՝ ասաց Պապիկյանը:

Դիտվել է՝ 9898

Մեկնաբանություններ