Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է ցամաքային և օդային ուժեր ուղարկել ՈՒկրաինա՝ հակամարտության կարգավորման շրջանակներում խաղաղություն ապահովելու համար՝ Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ «Ես հստակ հայտարարում եմ, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է աջակցելու խաղաղության գործարքին։ Մենք աշխատում ենք մեր դաշնակիցների հետ միասին»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 154065

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 154065
21.12.2020 | 14:04

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 240-ով՝ հասնելով 154065-ի, գրանցվել է մահվան 28 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 644-ով և հասել 133176-ի, իրականացվել է 1009 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 567755-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 3310-ի: Բուժվում է 17579 մարդ։

Դիտվել է՝ 4193

Մեկնաբանություններ