Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1193-ով՝ հասնելով 124839-ի, գրանցվել է մահվան 41 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Բուժվածների թիվն ավելացել է 2 075-ով և հասել 92 829-ի, իրականացվել է 3207 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 483652-ի: Մահերի ընդհանուր թիվը հասավ 2429-ի: Բուժվում է 29581 մարդ: