Այս օրերին շատ վտանգավոր զարգացումներ են տեղի ունենում Սյունիքում, մասնավորապես Մեղրի քաղաքում։ Այստեղի բնակիչները ստորագրված խայտառակ հայտարարությունից հետո խիստ անհանգստացած են, քանի որ վստահ են, որ թուրքը շուտով իրենց քաղաքն է կուլ տալու։ Մեր տեղեկություններով` շատերն արդեն տունն ու գույքը որոշել են վաճառել և արտագաղթել։
Տեղի մեր աղբյուրը նշեց, որ եթե Մեղրիի առումով եռակողմ փաստաթղթում որևէ բան չփոխվի, իրենք չեն պատրաստվում մնալու և Հայաստանի ապիկար իշխանության պատճառով զոհվելու կամ թուրքի «բաժին» դառնալու։ Իրավիճակն իսկապես անհանգստացնող է, քանի որ Մեղրին դատարկվելուց հետո թուրքից մեծ ջանք չի պահանջվի այն իրենով անելու համար։ Մարդիկ խոսում են այն մասին, որ Արցախը հայաթափելուց հետո հերթը Սյունիքինն է։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ