Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2398-ով՝ հասնելով 87432-ի, գրանցվել է մահվան 32 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 1059-ով և հասել 54316-ի, իրականացվել է 4936 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 397 596-ի: Մահեերի ընդհանուր թիվը հասավ 1658-ի: Բուժվում է 31458 մարդ: