Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Մաթիաս Քիսլեր. Կողմերը պետք է հանձնառու լինեն Վիեննայի համաձայնությունների կատարման հարցում

Մաթիաս Քիսլեր. Կողմերը պետք է հանձնառու լինեն Վիեննայի համաձայնությունների կատարման հարցում
21.05.2016 | 00:54

Հայաստանում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը լրագրողների հետ ճեպազրույցում կարևոր համարեց ղարաբաղյան շփման գծում հրադադարը պահպանելու Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկրի կառավարության ներկայացուցիչ, նա նշեց, թե Գերմանիան մեծ ջանքեր է գործադրել՝ այդ պայմանավորվածություններին հասնելու համար։

«Կարևոր է հատկապես, որ համաձայնություն է ձեռք բերվել 1994-ին հաստատված՝ հրադադարի համաձայնագրին նաև այսուհետ հետևելու, շփման գծում մշտադիտարկման մեխանիզմ ստեղծելու և ԵԱՀԿ հատուկ հանձնակատար Անջեյ Կասպրշիկի անձնակազմը մեծացնելու ու նրա լիազորություններն ընդլայնելու շուրջ։ Սրանք այն հարցերն են, որոնց լուծման համար Գերմանիան, որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, նույնպես իր ջանքերն է գործադրել և ամեն ինչ արել է՝ դրանց հասնելու համար»,- ասաց դեսպանն ու հավելեց՝ կողմերը պետք է հանձնառու լինեն Վիեննայի պայմանավորվածություններին հետևելու հարցում:

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ