Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

EgyptAir-ի ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Միջերկրական ծովում

EgyptAir-ի ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Միջերկրական ծովում
20.05.2016 | 13:03

Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը ԱԳՆ-ից հաղորդագրություն է ստացել Կարպատոս կղզու մոտ EgyptAir-ի անհետացած ինքնաթիռի բեկորների հայտնաբերման մասին՝ ասվում է ավիաընկերության պաշտոնական կայքում: EgyptAir-ի ինքնաթիռի ուղևորների և անձնակազմի ընտանիքների անդամներն արդեն տեղեկացվել են բեկորների հայտնաբերման մասին՝ նշում է ավիաընկերությունը: «EgyptAir-ի աղբյուրը հայտարարեց, որ Եգիպտոսի քաղաքացիական ավիացիայի նախարարությունը պաշտոնական նամակ է ստացել Եգիպտոսի ԱԳՆ-ից, որի համաձայն՝ MS 804 օդանավի բեկորները հայտնաբերվել են Կարպատոս կղզու մոտ: «ՈՒղևորների և անձնակազմի ընտանիքների անդամներն արդեն տեղեկացվել են, և մենք մեր խորը ցավակցություններն ենք հայտնում նրանց, ում հետ դա կապված է»,- ասվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ ավիաընկերության փոխնախագահ Ահմեդ Ադելը հայտարարել էր, որ հայտնաբերվել են ինքնաթիռի բեկորները, բայց հետո հերքել էր հայտարարությունը: EgyptAir-ի տեղեկությամբ՝ փորձագիտական խումբը հունական կողմի հետ համատեղ շարունակում է փնտրել անհետացած ինքնաթիռի բեկորները:
EgyptAir ավիաընկերության Փարիզից Կահիրե ուղևորվող ուղևորատար ինքնաթիռը երեկ անհետացել է ռադարներից: Օդանավը դուրս էր եկել Շառլ դը Գոլի օդանավակայանից, ինքնաթիռում եղել է 66 մարդ՝ 56 ուղևոր և անձնակազմի 10 անդամներ:

Դիտվել է՝ 796

Մեկնաբանություններ