Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Համագումարը միավորել է Եվրասիայի թերապևտներին

Համագումարը միավորել է Եվրասիայի թերապևտներին
19.05.2016 | 20:33

Երևանում մեկնարկեց Թերապևտների եվրասիական ասոցիացիայի 2-րդ համագումարը։ Ինչպես ներկայացրեց կազմակերպության հիմնադիր նախագահ Գրիոգրի Հարությունովը, այս կազմակերպության նպատակն առողջապահության ոլորտում առկա խնդրների հաղթահարման, համակարգերի բարելավման, մարդկանց կյանքի տևողությունը երկարացնելու և բուժման նորագույն մեթոդների, առաջատար տեխնոլոգիաների ներդրման գործում տարբեր երկրների բժիշկներին միավորումն է։

Ողջունելով համագումարի մասնակիցներին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կարևորեց բժշկագիտության նվաճումները հետխորհրդային երկրների թերապևտներին հասցնելու, ուսումնական ծրագրեր մշակելու և փորձի փոխանակումներ կազմակերպելու Թերապևտների եվրասիական ասոցիացիայի առաքելությունը։
Նախարարը նշեց, որ կյանքի որակի և մարտահրավերների փոխություններին համահունչ փոխվում են նաև առոջապահական համակարգերի առջև դրվող խնդիրներն ու նպատակները։


Արմեն Մուրադյանը` համառոտակի ներկայացրեց Հայաստանում իրականացվող կանխարգելիչ ծրագրերը։ Նա մասնավորապես անդրադարձավ կանխարգելիչ բժշկական հետազոտությունների` «CHECK-UP» ծրագրին, որն ուղղված է բնակչության շրջանում առանց առողջական գանգատների բժշկին դիմելու մշակույթի ձևավորմանը։
«Այստեղ մեծ դերակատարություն ունեն թեապևտները։ Մասնագետներ, որ, ի տարբերություն վիրաբույժների, տևական ժամանակ են աշխատում հիվանդի հետ»,-ասաց նախարարը` կարևորելով հիվանդություննների կանխարգելման գործում բնակչությանը գործընկեր դարձնելու նրանց դերակատարությունը։


Այսօր ամբողջ աշխահում առողջապահությունը դեմքով շրջվում է դեպի հանրային առողջապահություն` փորձելով հանրային առողջապահական ծրագրերի, առողջ ապրելակերպի միջոցով հաղթահարել հիվանդությունները։ Անդրադառնալով բժշկական շարունակական կրթության ապահովման խնդրին` Արմեն Մուրադյանը շեշտեց, որ Հայաստանում օրենսդրական ուժ է ստացել միջազգայնորեն ընդունված չափանիշներին և մեթոդաբանությանը համահունչ Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտային համակարգի և բուժաշխատողների հավաստագրման ներդրումը: «Բացառություն չէ նաև այս համագումարը։ Մասնակիցներին կտրվի 16 կրեդիտ»,- ասաց բանախոսը` վստահություն հայտնելով, որ համագումարում քննարկվող թեմաները, մասնավորապես` սրտանոթային հիվանդությունների հետ կապված քննարկումները կնպաստեն Հայաստանում ամեն երկրորդ մարդու մահվան պատճառ հանդիսացող այդ չարիքի դեմ պայքարն ավելի ժամանակակից միջոցներով իրականացնել։ Կարևորվեց նաև հակաբիոտիկների ռացիոնալ կիրառման խնդիրը։ Նշվեց, որ Ազգային ժողովն օրերս երրրորդ ընթերցմամբ ընդունել է «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքը, որով հակաբիոտիկների և այլ դեղերի շրջանառությունը չափագրվում է` նվազեցնելով ինչպես որակական ռիսկերը, այնպես էլ` դեղերի հեռահար բացասական ազդեցությունը։


Թերապևտների եվրասիական ասոցիացիայի նախագահ, Մոսկվայի Պիրոգովի անվան բժշկական համալսարանի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գրիգորի Հարությունովը առողջապահության ՀՀ նախարար, պրոֆեսոր Արմեն Մուրադյանին առողջապահական համակարգի զարգացման գործում ունեցած անգնահատելի ներդրման համար պարգևատրեց ասոցիացիայի բարձրագույն շքանշանով։ Իսկ Ռուսաստանի Դաշնության թերապևտների ասոցիացիայի և Թերապևտների եվրասիական ասոցիացիայի կողմից հանձնվեց Անվանական ոսկե պարգև-շնորհակալագիր` բժշկագիտության ոլորտում ունեցած ավանդի համար։
Նշենք, որ համագումարին մասնակցելու համար եվրասիական երկրներից Հայաստան է ժամանել 80 մասնագետ։

Դիտվել է՝ 1435

Մեկնաբանություններ