ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին` ի դեմս նախագահ Գալուստ Սահակյանի

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին`  ի դեմս նախագահ Գալուստ Սահակյանի
19.02.2016 | 09:12

Հարգելի պարոն Սահակյան, հարգելի պատգամավորներ


Համոզված եմ, որ դուք էլ կանանց տոների միամսյակի օրերին շնորհավորում եք ձեր մայրերի, քույրերի, կանանց տոնը, ծաղիկներ նվիրում և ժպիտ պարգևում: Սակայն գեղեցիկ սեռի որոշ ներկայացուցիչներ, ցավոք, որոշ հանգամանքների բերումով այդ շնորհավորանքներին չեն արժանանում, քանի որ ճակատագիրը նրանց հանդեպ բարեհաճ չի գտնվել, և այսօր նրանք իրենց կյանքն են մաշում կալանավայրում: ՈՒստի ելնելով այն հանգամանքից, որ մոր դերը ընտանիքում անչափ կարևոր է, քան ընտանիքի այլ անդամներինը, ձեզ եմ ներկայացնում մի առաջարկություն և խնդրում, որ կարծիք հայտնեք միայն համապատասխան քննարկումից հետո:
Առաջարկում եմ՝ իգական սեռի` դատապարտված ներկայացուցիչներին, բացառությամբ մարդասպանների ու կրկնակի դատապարտվածների, պետականորեն քրեական ներողամտություն շնորհել, և համապատասխան պայմանագրի հիման վրա ազատ արձակել կալանավայրից: Ընդ որում, պայմանագրում պարտադիր նշել, որ կալանավայրում չանցկացրած այն ժամանակահատվածը, որի համար ներողամտություն է շնորհվել, անպայման կգումարվի այն դատարանի որոշման ժամկետին, եթե ներողամտությամբ վաղաժամկետ ազատված անձը վերստին թույլ տա քրեորեն պատժելի արարք: Ազգանպաստ մեծ գործ կլիներ, որ ոչ այնքան ծանր հանցանք, գուցե և զանցանք կատարած կանանց թույլ տայինք ընտանիք վերադառնալ` իրենց ապրելակերպը փոխելու նպատակով: Վերջապես հարց է ծագում` ի՞նչ է տալիս պետությանը կանանց կալանավայրում պահելը, եթե ոչ կորուստ։ Չէ՞ որ նման կանանց երեխաները մեծանում են մայրական խնամքից զրկված։
Հարգելի պարոն Սահակյան, հարգելի պատգամավորներ, եկեք չշփոթենք ներողամտությունը համաներման հետ, ինչպես դա արեցին որոշ պետական պաշտոնյաներ։
Ճիշտ է, ցավոք, այսօր Հայաստանում փոքր-ինչ խառնաշփոթ քաղաքական մթնոլորտ է, սակայն, կարծում եմ, որ այդ իրավիճակը չպետք է խանգարի, որ դուք, որպես պատգամավորներ, լիարժեք պետական մոտեցում ցուցաբերեք, քննարկեք այս առաջարկությունը և աջակցեք նրա կիրառմանը: Մանավանդ որ առաջիկայում կանանց տոներն են, և կարծում եմ՝ մարդասիրական կլինի, որ մեր կալանավայրերից ազատ արձակվի կին կալանավորների մի մասը։ Դրանից կշահեն և՛ մեր պետությունը, և՛ կալանավորված կանանց ընտանիքները։


Հավատով և հույսով՝
Էֆրիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Իրավաբան

Դիտվել է՝ 1280

Մեկնաբանություններ