Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Եկավ ուրախությունից մեր թևերը վեր բարձրացնելու ժամը

Եկավ ուրախությունից մեր  թևերը վեր բարձրացնելու ժամը
17.11.2015 | 01:49

Վերջապես Շանգալի պաշտպանության ուժերը եզդիական մյուս ջոկատների, քրդական ուժերի, ամերիկյան օդուժի օգնությամբ ազատագրեցին Իրաքի եզդիաբնակ Շանգալ նահանգի կենտրոնը` Շանգալ «Սինջար» քաղաքը, որի համար շնորհավորում եմ ամբողջ աշխարհի եզդիներին, Հայաստան աշխարհին, բոլոր նրանց, ում համար թանկ է եղել եզդիների ճակատագիրը: Մեր բնօրրանում, մեր տանը եզդի ազատամարտիկների ձեռքով այրվեց, ընկավ իսլամիստների «սև դրոշը»: Եզդին փրկեց իր տունը, իր բնօրրանը, իր աշխարհը, որտեղ ապրել և արարել է 6000 տարուց ավելի։ Շանգալում նորից ծածանվեց եզդիների ազատագրման դրոշը:
Ազատագրված Շանգալի գինը սարսափելի էր…
Բայց հաղթեց կյանքը, հաղթեց բարին, հաղթեց քաղաքակիրթ աշխարհը, եզդին ապացուցեց, որ ինքն է իր կյանքի և ապահովության երաշխավորը: Ես երջանիկ չեմ, բայց հպարտ եմ, որ այս դաժան փորձությունից դուրս եկանք, աշխարհը տեսավ և ճանաչեց եզդիներին:
Շնորհավորում եմ բոլորին, փա՜ռք Աստծո, հաղթեց մեր համբերությունը: Մենք այսօր քան երբևէ միասնական ենք և, հավատացեք, կոչված ենք ապրելու և արարելու:

Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ

Դիտվել է՝ 1416

Մեկնաբանություններ