ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Ո՞Ւմ էր ձեռնտու գլխատել երկիրը

Ո՞Ւմ էր ձեռնտու գլխատել երկիրը
03.11.2015 | 01:08

Հանգուցյալի յոթնօրեքի ծեսը պահելու չգրված օրենքով հիշեմ Հոկտեմբերի 27-ի ազգային զոհերի հիշատակը... Ասում եմ ազգային, որովհետև ձեռք բարձրացվեց ոչ թե անհատ մեկ կամ մի քանի պատգամավորների կամ պետական պաշտոնյաների, այլ հայոց պետականության վրա։
Ո՞Ւմ էր ձեռնտու գլխատել երկիրը։
Եթե դա միայն Նաիրի Հունանյանի նախաձեռնությունն էր, իբր, Հայաստանը կործանման տարած ղեկավարներին ասպարեզից հանելով, փորձում էր փրկել երկիրն ու պետությունը, ապա նա պետք է այդ գործողությունն ուղղեր ԼՏՊ-ի դեմ, քանի որ այդ ժամանակվա Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը մեր ժողովրդից հարգված ու գնահատված քաղաքական գործիչն էր, մանավանդ որ այդ ծանր օրերին նա կրկին իր ուսը դեմ տվեց և պետականաստեղծման իր փորձն ու կարողությունները ուզեց ծառայեցնել երկրին ու ժողովրդին: Վազգեն Սարգսանին` որպես սպարապետի, վերագրվում էին ռազմաճակատում ձեռք բերած հաղթանակներ, որոնց մի մասը համապատասխանում էր իրականությանը: Եթե Նաիրիի խմբի նպատակը հիմնականում Վազգեն Սարգսյանին ասպարեզից վերացնելն էր, ապա նրան նույն այդ զենքերով կարող էին սպանել ցանկացած օր` պաշտպանության նախարարությունից, հետո նաև կառավարությունից տուն` Արարատ, գնալու ճանապարհին: ՈՒրեմն նպատակը ոչ միայն և ոչ այնքան նրան սպանելն էր, որքան երկրում ահի ու դաժանության, անզորության մթնոլորտ ստեղծելը։ Իսկ մյուս պատգամավորները, որ դարձան կույր գնդակի զոհ, առանձնապես չէին հասցրել քանդել ու ավերել երկիրը, ինչպես հիմա են անում։
ՈՒրեմն Նաիրի Հունանյանը ո՞ւմ պատվերն է կատարել` ներսի՞, թե՞ դրսի։ Առկախ մնացած այդ հարցին մինչ օրս պատասխան չի տրվել։ Ոմանք համառորեն փորձում են համոզել, թե... պատվեր չէ, թե... և հազար ու մի «թե»-եր։ Հարցադրում եմ՝ եթե պատվեր չէ, ապա այսօր Հայաստանում սոցիալական ու քաղաքական, բարոյահոգեբանական վիճակն ավելի ծանր է, բայց նաիրիհունանյաններ այդպես էլ մեջտեղ չեն գալիս։ Ինչո՞ւ, «հայրենիքը սիրող տղաներ» չկա՞ն այսօր Հայաստանում։ Կա՛ն։ Բայց խնդիրները զենքով չեն լուծում, ասել է՝ նաիրիաբար։ Եթե, իհարկե, չկա՛ պատվեր, անկախ իրողությունից՝ ներսի՞, թե՞ դրսի։ ՈՒրե՞մն... դրսևորենք պատասխանատվություն և նվիրվածություն հայոց պետականության նկատմամբ ու, ի վերջո, ջրի երես դուրս բերենք պատվիրատուին։ Ո՛վ էլ լինի՝ դրսի, թե ներսի։


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 4529

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ