ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Ո՞վ է բացում մեր Կերկապորտ դուռը

Ո՞վ է բացում մեր Կերկապորտ դուռը
03.07.2015 | 11:10

Եվ երբ սուլթան Մուրադի եղբայրասպան որդի Մուհամեդ Երկրորդ տաղանդավոր զորավարն ու նվաճողը 1453 թվականի մայիսի 29-ին գրավեց Կոստանդնուպոլիս արևելյան քրիստոնեության մայրաքաղաքը, կարելի է ասել՝ աշխարհը միանգամից փոխվեց։ Այլևս ոչինչ չարժեին Հռոմի պապի ուշացած հորդորները, եվրոպական տերությունների ճառերն ու հայտարարությունները, ինչպես նաև ոչինչ չարժեր վենետիկյան ապաշնորհ նավատորմը, որ եկել էր քաղաքին օգնության։
ՈՒշ էր։ Քրիստոնյա թագուհին արդեն բռնաբարվել էր սուրբ Սոֆյա տաճարում, և, այո, աշխարհը փոխվել էր։ Հայտնի չէ՝ ով էր բաց թողել Կոստանդնուպոլսի բազմաթիվ դարպասներից ամենափոքրը՝ Կերկապորտ կոչված դուռը, որտեղից ներս խուժեցին թուրք սելջուկները, և ամեն ինչ ավարտվեց։
«Ճակատագրի Կերկապորտ դուռը», Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

ՖՈԼԻԱԹԹՎԻ ԴԱԺԱՆ ԳՈՒՅՆԸ
Եթե դաժանությունը գույն ու ձև ունենար, ապա, վստահաբար, այն կլինի ալ կարմիր, սև եզրերով։ Այսպես է դաժանությունը իմ մտապատկերում վերջին օրերին, քանզի արշավում է Արևմուտքը խուռներամ բազմությամբ, զարկ զարկի հետևից, չարիքը չարիքին վազանցելով հայոց երկրի գլխին են թափվում քանդարար աղետները։ Սակայն աղանդների արշավանքներին դեմ հանդիման այդպես էլ չդրվեց որևէ վահան։ Գետը վարար և պղտոր էր, գետն այսօր էլ հեղեղուն և աղտաբեր է։ Արևմուտքից է հոսում այդ գետը և հեղեղում է երկիրը ծայրեծայր, թունավոր հունդեր են ցանում գետի ընթացքը կառավարող հայտնի-անհայտ տիկնիկավարները, հունդերը պտղակալում են, և նրանց տված չարորակ պտուղն արդեն ամենուր է։ Վահանը չդրվեց աղանդավորական խորշակների դեմ, և արդեն բնական ընթացքով հանրապետություն խուժեց ԼԳԲՏ-ական սամումը։ Ամեն բան բանականության սահմաններում է, վահանը չկա։

Ո՞ՒՐ Է ՄԵՐ ՊԱՀԱՊԱՆ ՎԱՀԱՆԸ
Սա վաղուց է հայտնի. երկրաքանդարար ծրագիրն ամբողջական է իր խնդիրներում և նվիրական է դրանք լուծելու իր նախաձեռնություններում։
Աղանդներ այլազան, որոնք հայ ազգային-քրիստոնեական հոգեկերտվածքը խարխլելով ահա կերտում են հայի նոր տեսակը։ Հոգին ավերակի է վերածվել, գերազանց է, շարունակությունը սպասելի է վերոնշյալ բանականության և բարոյականության կուռ և գործուն տրամաբանությամբ. ավերակ հոգին պիտի պատսպարվի, իր վերջնական հանգրվանը պիտի գտնի բարոյալքված մարմնում։ Սկսվեց ԼԳԲՏ-ականների քայլարշավը, երկրապաշտպան վահանը դարձյալ բացակա էր։ Մամլո առանձին հրապարակումներն ու հանրային գործիչների զայրալից տագնապները մնացին ձայն բարբառո հանապատի... Վահանը պահող ձեռքը, ասել է թե՝ պետական իշխանությունը իր լռիկ համակերպությամբ նախ կանաչ լուսարձակներով լուսավորում էր աղանդավորական-ԼԳԲՏ-ական դաշինքի ճանապարհներն ըստ իր ստանձնած քաղաքակրթական դեյուրե, քաղաքակրտական դեֆակտո պարտավորությունների։ Այլ կերպ լինել չէր էլ կարող, վարկերը կապանքել են նորանկախ հանրապետության իշխանությունների ձեռքն ու ոտքը, վարկերը խստագույն պահանջատերեր են և, վստահ եղեք, բավականին ազնիվ են իրենց պահանջատիրության տիրույթներում. քեզ, հարգարժան նորանկախ Հայաստանի իշխանություններ, քո իսկ թախանձագին աղերսներին ընդառաջ գնալով, տվեցինք այսքան միլիոն դոլարի վարկ, հնարավորություն ընձեռեցինք վարկը «խարջելու» համաձայն ձեր սեփական պատկերացումների, ուրեմն բարի եղեք նախ լինել բարեպաշտ հայեր, որպես վարկային բանակցությունների հայկական կողմի ներկայացուցիչներ և հետո պահպանեք վարկային պարտավորության յուրաքանչյուր տառն ու տողը։ Սա է վարկային պատերազմների ողջ բանականությունը, բարոյականությունը և, ի վերջո, տրամաբանությունը։ Քե՛զ, «Երկիր Նաիրի», տրվել է կողոպտման լայնարձակ հնարավորություն, ուրեմն կողոպտվիր։ Չակերտումս պատահական չէ. վարկատուների համար Հայաստան-աշխարհը նրա կամակատար իշխանություններն են, «ժողովուրդ», «մշակույթ», «ապագա» և այլ արժեքները պարզապես ժամանակավրեպ և անցողիկ երևույթներ են աշխարհը կործանման դրդող համաշխարհային դիվախաղերում, և մի՞թե ասվածի ավելի քան հիմնարար հաստատումը չէ ԱՄՆ-ի կառավարության վերջնագիրը Երկիր մոլորակին, որ այսուհետև միասեռ ամուսինները միանգամայն օրինական ուժ ունեն երկրի գրեթե ողջ տարածքում։ Մարտահրավերն իր հանդիսախաղում ոչ պակաս լպիրշ էր, Սպիտակ տունը ներկվեց ծիածանի գույներով, ծիածանն է այս աղետալի պրտկերեսության խորհրդապատկերը։

Ո՛չ, բնավ չեմ հեռանում բուն խնդրից, ֆոլիաթթվային աղետից, որը վարկային վերոնշյալ պատերազմների ամբողջական պատկերն է ամփոփում, երկրակործան աղանդավորներ+ԼԳԲՏ-ականներ+ֆոլիաթթվական տրիումվիրատը իրողություն է։ ՈՒ եթե վահանը դարձյալ հապաղի, վստահ եղեք, կհաջորդեն նորանոր մղձավանջներ։
Այժմ մի ամփոփ անդրադարձ «Իրատեսում» հրապարակված բավականին ուշագրավ և հրատապ՝ «Այն, ինչ դարերով համարվել է պոռնկություն, այսօր ինչո՞ւ եք փորձում քողարկել «փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության» ճամարտակությամբ ու խցկվել հայ ընտանիք, անկողին, դպրոց» հրապարակմանը ¥«Իրատես», թիվ 43, 26-29.06.2015 թ.¤, որը բաց նամակ է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր, արդեն նախկին դեսպան պարոն Ռայներ Մորելին։ Հեղինակը Գեղամ Գալստյանն է, ով ստորագրել է նյութի տակ որպես ՀՀ առաջադիմական կոմկուսի անդամ, ուղնուծուծով ավանդապաշտ հայ կոմունիստ։ Հիանալի նյութ է, գրված որքան սրտի ցավով և հոգու տանջանքով, նույնքան էլ սթափ և համարձակ գրչով։ Հարգելի Գեղամ Գալստյան, ինքս համամիտ եմ յուրաքանչյուր մեկնաբանությանդ և համոզված եմ, որ ինձ համակարծիք է հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը, ափսոս, շատերը համակերպվել են իրականությանը։ Ինչ կարող ենք անել, համակերպվելը մեր նորանկախացած հասարակության թերևս գլխավոր չարիքն է։ Սակայն մի՞թե շատ ավելի նպատակային չէր լինի, եթե հեղինակն իր հարվածի գլխավոր նշանակետում տեղակայեր ՀՀ իշխանություններին, ի վերջո, ո՞վ է Մորելը, կամ ովքե՞ր են մյուս հակահայ-դիվահարները, ընդամենը համաշխարհային չարիք-կառավարության ծրագրերի կենսագործողները երեկ և այսօր։ Այնպես որ, անձամբ սպասում եմ պարոն Գեղամ Գալստյանի նոր, համոզված եմ, ոչ պակաս խորքային հրապարակմանը, որը կլինի բաց նամակ՝ ուղղված վարկահպատակ ՀՀ կառավարությանը։ Իսկ մինչ այդ առաջարկում եմ, որ Ռայներ Մորելի նվիրաբերած 30 հազար եվրոն վերցնենք և երեք լեռնաբնակ հայ տղամարդու ընտանիքների հոգսը հոգանք, այն պայմանով, որ նրանք երեք շաբաթով գործուղվեն Գերմանիա և այնտեղ բնական սեքսի անվճար դասընթացներ անցկացնեն սիրատոչոր գերմանուհիների համար։ Այստեղ կա մեկ նախապայման. գերմանուհիները մեր լեռնաբնակներից երեխա չպետք է ունենան։ Ափսոս է մեր հայկազյան գենը։

Ֆոլիաթթու. այս չարագույժ աղետի դեմ գուցե պիտի պայքարել, գուցե առժամանակ խաթարել Հանրապետության հրապարակի անցուդարձը, մինչև որ կառավարությունը հետ կանգնի մեր հանապազօր հացի ապականումից, որը ցորենի ալյուրի հարստացում «բարեսիրական» անվան ներքո խուժել է երկիր։ Ֆոլիաթթու-ֆարսի մասին եղել են ծանրակշիռ հրապարակումներ։ Իր հերթին երկրի կառավարությունը չի հապաղել անդրադառնալ, անշուշտ, պաշտպանելով «մունդիրի պատիվը», սակայն գլխավորապես կատարելով իր վարկային պարտավորությունները։ Բնավ ցանկություն չունեմ ՀՀ կառավարող և իշխող վերադասի ուղղությամբ հերթական ռմբահարումներս ուղղորդելու, իմ բազում հրապարակումներն են վկա, որ, ի հեճուկս բազմաբնույթ երկրակործան գործողությունների, հավատացել և հավատում եմ, որ մի օր մեր իշխանություններն ու կառավարությունը կթոթափեն վարկային ծանրագույն լուծը։

Ֆոլիաթթու, որը խառնվում է հանապազօր հայոց հացին, անտեսելով հայ հասարակության հանրային, առավել ևս գիտական մտքի տեսակետներն ու տագնապները։ Վերստին հղում եմ «Իրատեսին», որի թիվ 39-ում (12-15.06.2015 թ.) ՀՀ Հանրային խորհրդի տնտեսական զարգացման և ներդրումների ենթահանձնաժողովի նախագահ Արմեն Ավագյանն իր «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծ. թերություններ և կոպիտ խախտումներ» հրապարակման մեջ տող առ տող նշագրում է ոչ միայն աղաղակող հակասություններն օրենքի նախագծին, այլև ակնհայտ սադրանքը, սադրանքն ազգային գենոֆոնդի նկատմամբ։ Թերևս չանդրադառնամ սադրանքի մանրամասներին, դրանք մանրամասն ներկայացվել են վերոնշյալ և այլ հոդվածներում։ Պարզապես մի բան եմ կամենում նշել. ինչո՞ւ է խորհրդարանը ստանձնել համավոր հարսի դերը, կառավարության հնազանդությունը հասկանալի է, վարկի գործոնը գիլիոտինի պես կախված է նրա գլխին։ ՈՒ վախենամ, որ կառավարության համար խիստ սպասված ու երանելի վարկի ստացման պարագայում նա օրենսդրական նախաձեռնությամբ կմտնի խորհրդարան ¥սա կկատարվի, իհարկե, վարչապետի մակարդակով¤ և կառաջարկի ¥ենթատեքստում, անշուշտ, կպահանջի¤ օրինականացնել միասեռական ամուսնությունները։ Զարմանո՞ւմ եք, իզուր, մի՞թե միասեռական գարշանքի խառնամուսնությունն ավելի մեծ չարիք է, քան տխրահռչակ ֆոլիաթթվի խուժումը մեր ցորյան հացի մեջ։ Արմեն Ավագյանը միջազգային հեղինակություն ունեցող գիտնական է, ԵՄ «Horizon-2020» միջազգային համագործակցության և բազմաթիվ այլ ծրագրերի, ինչպես նաև ԱՊՀ երկրների քիմիայի և նավթաքիմիայի խորհրդի փորձագետ է, Ամերիկայի քիմիական ընկերության և ամերիկյան արդյունաբերական քիմիայի միավորման անդամ։ Սակայն նրա կարծիքն ու տեսակետները մնում են ձայն բարբառո հանապատի։

ՎԱՐԿԻ ՎԱՐԱԿԸ
Կասկած չունենաք, եթե անգամ Հռոմի պապն իր զորավոր խոսքով փորձի կանխարգելել ֆոլիաթթվի կիրառումը հայոց սրբազան հացում, միևնույն է, այն կիրառվելու է։
Վարկերը վկա։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ