Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Սա չէ՞ ձեր «ժառանգածը» հային

Սա չէ՞ ձեր  «ժառանգածը» հային
09.06.2015 | 00:02

Միայն իր համար հասկանալի տնտեսագիտական վերլուծությունների յուրօրինակ տեսաբան, զարգացած պետության տնտեսությունը ոչնչացնելու արհեստավարժ կազմակերպիչ, հանրաճանաչ մայդանագետ, արևմտյան գաղափարների նվիրյալ, մեր անկախ պետականության երկրորդ վարչապետ Հրանտ Բագրատյանը, հետին թվով աղմուկ բարձրացնելով, օրերս ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ համագործակցելով և կնճռոտ հարցերը հարթեցնելով, միջազգային մոնոպոլ կառույց «Նաիրիտի» վերականգնման հավանականությունը մոտեցրեց զրոյականի` ներկա իշխանություններին պախարակելով և քննադատելով, իսկ իր ծառայությունը ժողովրդի և պետության հանդեպ սրբորեն կատարած պետական այրին վայել վստահությամբ ասաց, թե պետությունը գտնվում է 18-20 մարդու` օլիգարխների ձեռքում։ Այո, պարոն նախկին վարչապետ, մի՞թե դրանում չեք տեսնում խավարի տիրակալի և Ձեր հանցավոր աշխատանքի առյուծի բաժինը։ Մասնավորեցնելով ժողովրդին պատկանող 70 տարիների ընթացքում ստեղծված արժեքները, իրենց շուկայական գնից 1500-2000 անգամ պակաս։ ՀՀՇ-ական պարագլուխները Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, միմյանց հրմշտելով, հարձակվեցին արտադրական ֆոնդերի և գույքի վրա, թե ով ավելի շատ կհափշտակի ժողովրդին պատկանող հարստությունը։ Երևույթ, որ շատ նման էր մանկապարտեզի երեխաների հախուռն մուտքին խաղալիքների խանութ։ Պարոն նախկին վարչապետ, դու էլ քո ծառայողական դիրքը օգտագործելով` յուղալի պատառ փախցրիր. մոտ 2 մլրդ դոլարի արժողությամբ կոնյակի գործարանը` պահեստում հնեցված կոնյակներով հանդերձ մասնավորեցրիք 29 մլն դոլարով ձեր ֆրանսիացի գործընկերների հետ։ Ազգային արժեքների հանդեպ նման թշնամական մոտեցումը անհրաժեշտ նախապայմաններ ստեղծեց բնակչության սոցիալական շերտավորման համար, և երկրում ձևավորվեց հայ օլիգարխների դասակարգը։ Ձեր գործողության պտուղն է այսօր ճաշակում ժողովուրդը։ Բայց ինչո՞ւ է ուշանում հայ ժողովրդի հայրենասեր ուժերի շառաչուն ապտակը, որից հետո, պարոնայք, ուշքի կգաք Բրյուսելի հիվանդանոցներից մեկում սեռափոխվածի կարգավիճակով։ Իմ մտապատկերում ուրվագծվեցին անցյալ դարի 90-ական թվականների մութն ու ցուրտը։ Ազգային ժողովում կառավարության կողմից դեպուտատների հարցերին պատասխանելու օրերից մեկն էր։ 4-րդ լսափողի սեփականատեր Արշակ Սադոյանի պրովոկացիոն հարցն էր ուղղված Ձեզ. «Ինչո՞ւ, պարոն վարչապետ, դուք «Մալբորո» եք ծխում, իսկ մենք` ոչ»։ Հնչեց Հ. Բագրատյանի պատասխանը. «Արտասահմանում գործուղման ժամանակ ես գիշերել եմ ցածր կարգի հյուրանոցում, տարբերության գումարով գնել եմ «Մալբորո»։ Պատասխանն իր մեջ պարունակում էր դասը չսովորած աշակերտին բնորոշ պրիմիտիվ դատողության մանկական ստախոսություն։ Ցավալին այն էր, որ նիստերի դահլիճում գտնվող 100 պատգամավորներից ոչ մեկը չարձագանքեց պատասխանին, չհարցրին, թե պարոն վարչապետ, Դուք պետություն եք ներկայացնում, ո՞ր իրավունքով եք գործուղման ժամանակ գիշերել հանրակացարանի կարգավիճակի հյուրանոցում և հետագայում ֆինանսական հաշվետվություն ներկայացնելիս այդ ինչպե՞ս եք կեղծել գիշերելու վերաբերյալ փաստաթուղթը, որի հետևանքով առաջացել է ավելցուկ գումարը «Մալբորո» գնելու համար։ Ակամայից մտածում ես, ո՞ւմ է վստահված ժողովրդի բախտը։ Պարոն նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան, իսկական վարչապետը նման պրիմիտիվ ստեր չի հորինում, այլ Արշակ Սադոյանին հասկացնում է, թե` պարոն թերզարգացած ԱԺ դեպուտատ, վարչապետը պետություն է ներկայացնում, նա պետք է օգտվի այդ կարգավիճակին համապատասխանող ծառայությունից, ծխի ցանկացած ծխախոտ, հագնի ճանաչված ֆիրմաների վերնաշապիկներ ու կոստյումներ և կրի թանկարժեք ժամացույց։
Հայաստանում ստեղծված էին հզոր արդյունաբերություն, վիթխարի տնտեսություն, էներգետիկ բազա, մասնագետ կադրերի հզոր բանակ։ Այս ամենը ժողովրդի պահանջով հրամցվեց ժողովրդավարներին, սակայն հետագայում պարզվեց, որ այդ կեղծ դիմակի տակ թաքնված են արևմտամետ կամակատարներ` նրանց ծառայող Հայաստանի ներքին թշնամիները, որոնք անկուշտ գեղջկական հոգեբանությամբ, պետության կառավարման և պետականաշինության գործը չպատկերացնող, տնտեսագիտության թերի գիտելիքներով, կենցաղավարության տարրական կանոններին չտիրապետող, ֆայլաբազարի համքարներին բնորոշ, օրը մի բան փախցնելու հոգեբանությամբ օժտված մարդկանց հիմնադրած երկիրը փայլուն լինել չէր կարող։
Ամենևին պատահական չէ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ստեղծած պետության անվանումը մեկ քառորդ դար չի մոռանում, այս ժամանակահատվածում երկրից հեռանում է բնակչության 50 %-ը, ինչպես ավանդապաշտ գավառցին կասեր` «Այ գյադեք, ձեր ինչ խելքի բանն ա պետություն, կառավարություն ղեկավարելը, եկեք Նորադուզ, մեզ պես կարտոլ ցանեք»։ Սա չէ՞ ձեր «ժառանգածը» հայ ժողովրդին։ Միաբևեռ աշխարհի քաղաքական վեկտորը մոտենում է զրոյական վերջնագծին։ Քեռի Սեմը միջազգային ոստիկանի 25 տարվա դերակատարությունից զրկվելու իր վերջին ճիգերն է գործադրում` Կովկասում ոտնատեղ ունենալու համար։ Ռուսաստանի նախագահի հետ ժամանակի միջազգային քաղաքական հողմերին ճկունորեն դիմակայելով` Հայաստանի նախագահը միջազգային քաղաքական գործչին բնորոշ ինտենսիվ բանակցություններ է տանում եվրոպական մի շարք երկրների հետ, սերտ հարաբերություններ հաստատելու Ռուսաստանի և Եվրասիական տնտեսական միության հետ։ 2015-ի հունվարից Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին, չնայած դրանով դու հրապուրված չես, բայց փաստ է, նոր միության անդամ, տնտեսության ինտեգրում, նոր տնտեսական հարաբերություններ և պահանջներ կամ ժամանակի փորձություններին դիմակայած հին բարեկամների մոտ։ Եկել է ժամանակը, պարոն նախկին վարչապետ, դադարեցնելու Ձեր այդ ժամկետանց շարականների հաճախակի կրկնությունը և մեկընդմիշտ հիշելու Հունաստանի Ապոլոնի Դելֆյան պալատի պատին գրված փիլիսոփա Կիլոնի թևավոր աֆորիզմը` «Ճանաչիր ինքդ քեզ»։

Գեղամ ԳԱԼՍՏՅԱՆ
Հայ կոմունիստ

Դիտվել է՝ 1268

Մեկնաբանություններ