ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 

Մեր սուրը փառքով դրեցինք պատյան

Մեր սուրը փառքով  դրեցինք պատյան
08.05.2015 | 09:52

Ոչ միայն սուրը փառքով դրեցինք պատյան, այլև այդ սրի հաղթանակով ևս մեկ անգամ հաստատեցինք այս արևի տակ ապրելու, արարելու և հզորանալու մեր անկոտրում կամքը: Այսօր, երբ երկրագնդի առաջավոր մարդկությունը պատրաստվում է նշելու խորհրդային հերոսական ժողովրդի, նրա հերոսական բանակի՝ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակը, աշխարհում քիչ չեն այն ճիվաղները (ցավոք, այդ ճիվաղների պակասություն ինչ-որ ժամանակ, գուցե նաև այսօր չի զգացվում մեր երկրում), որոնք փորձում են նսեմացնել Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների միլիոնավոր զավակների թափած արյունը: Այսօր բանը հասել է այնտեղ, որ 1941-1945 թթ. լինել-չլինելու երկընտրանքի առջև կանգնած որոշ ժողովուրդների քաղաքական գործիչներ ոչ միայն նսեմացնում են այդ հաղթանակը, այլև փորձում են նույն հարթության վրա դնել ֆաշիզմն ու ստալինիզմը, փորձում են յուրովի տեսակի ագրեսոր ներկայացնել նաև խորհրդային երկիրը: Ես երբեք չեմ արդարացրել ստալինյան բռնությունները, բայց ծանրագույն հանցագործություն է Ստալինին որպես Հիտլեր ներկայացնելը: Թող մեկն ու մեկը ցույց տա Ստալինի հրամանով գեթ մեկ հատ ստեղծված գազախուց, որտեղ այրել են թշնամու բանակի զինվորներին: Չեն կարող, որովհետև այդպիսի բան չկա: Ինչ վերաբերում է Գերմանիայից բերված ռազմավարին, դա միանգամայն արդարացի էր ու պատճառաբանված: Հետաքրքիր է, այդպես խոսողները գոնե մեկ անգամ համեմատե՞լ են ավարի գումարը նույն հսկայական վնասի գումարի հետ, որ պատճառել էր ֆաշիզմը ԽՍՀՄ-ին:
Որ այսօր Արևմուտքում փորձում են նսեմացնել մեր պապերի խիզախությունը, գերմարդկային աշխատանքը, որ կատարվել է պատերազմի չորս տարիներին մեր մեծ հայրենիքում, կարող եմ ցավով նշել, որ դրան նպաստել է նաև հետխորհրդային շատ կարճ ժամանակում ԽՍՀՄ բոլոր ազգերի, հատկապես ռուս ժողովրդի մտավորականությունը, որը չգտնվեց իր բարձրության վրա, տեր չկանգնեց յոթանասունամյա իր անցյալին, թող ինչ-որ տեղ ողբերգական, դաժան, բայց ընդհանուր առմամբ հերոսական և մարդկային անցյալին: Մի Սվանիձե և Ռաձինսկի ստալինյան բռնությունները (իսկ այդ բռնությունները եղել են և արդարացի, և անարդարացի) դարձրել են սվին, կարծես ԽՍՀՄ-ում 70 տարում ուրիշ լավ բաներ, այն էլ շատ լավ բաներ չեն եղել, որով միշտ ծակել և ծակում են նոր սերնդի երիտասարդության ուղեղը: Եվ բանը հասել է այնտեղ, որ ոմանք յոթանասունամյա հեռավորությունից «մարգարեի» դիմակ հագած կատարում են դատողություններ և վերլուծություններ: Ասում են՝ սատանան այնքան սարսափելի չէ, որքան նրա անունը: Ամբողջ Եվրոպան գրաված սատանայի սարսափը կանգնեցնելու և ջարդելու համար ընդամենը վեց ամիս պահանջվեց, մինչև ԽՍՀՄ-ի ղեկավարությունը կարողացավ վերակազմավորել իր ուժերը և կտրեց կատվի ոտքերը, որով անհնարին դարձավ 22-կիլոմետրանոց նրա զարկը:
Երբ նոյեմբերին Չերչիլը եղավ Մոսկվայում և անցավ Կարմիր բանակի զինվորների շարքերով, նայելով նրանց աչքերին, ինքն իրեն հարցրեց. «Կդիմանա՞ն արդյոք սրանք ֆաշիստական Գերմանիայի հզոր ռազմամեքենային»: Ոչ միայն Չերչիլը, այլև ամբողջ աշխարհն էր հույսով ու հավատով նայում խորհրդային զինվորին: Եվ այդ զինվորը կանգնեց ու հաղթեց: Եվ այդ պատերազմում երևաց ռուսական ռազմարվեստի առավելությունը Եվրոպայում այնքան փառաբանված պրուսական ռազմարվեստի նկատմամբ: Այսօր պիտի թույլ չտրվի, որ այդ հաղթանակին միայն ռուսները տեր կանգնեն: Այսօր պատերազմի հաղթանակի 70-ամյա հոբելյանը մեծ չափով նշվում է միայն Ռուսաստանում: Մենք` հայերս, կարծես կամովին հրաժարվել ենք այդ պատերազմում մեր բաժին հաղթանակից: Մեր երիտասարդ սերունդը շատ քիչ բան գիտի այդ պատերազմի հայ հերոսների մասին:
Ամերիկյան մի լրագրող փաստել է, որ ղարաբաղցիք, իրենց թվաքանակից ելնելով, ավելի շատ զինվորներ, հերոսներ, սպաներ, գեներալներ են տվել, քան ուկրաինացիները կամ բելառուսները: Այդ փառավոր փաստերը պետք է միշտ հիշվեն և դաստիարակեն մեր նոր սերնդին, այլապես ցավալի է լսել, որ Երևանում լրագրողի հարցը՝ ուղղված մի երիտասարդի, թե մայիսի 1-ին ինչ տոն է, լսում ես պատասխանը՝ երևի հաղթանակի տոնն է: Արդի սերնդի դաստիարակությունն անցյալի փառավոր էջերի ուսուցմամբ է ստեղծվում: Մեր ժողովուրդը պիտի միշտ հարգի Հայրենական մեծ պատերազմում 314 հազար զոհված հայերին և այդ պատերազմում մեր հերոսներին, մարշալներին ու գեներալներին: Խորհրդային պետության վերջին տարիներին Ադրբեջանում Ալիևը գիրք էր հրատարակել «Славные сыновья Азербайджана», որտեղ ղարաբաղցի փառաբանված մարշալներն ու գեներալները, հերոսներն ու սպաները (Չարդախլու գյուղը տվել է 1000 զինվոր, որից 750-ը սպա է դարձել) ներկայացվում էին որպես Ադրբեջանի փառապանծ որդիներ: Եթե մենք տեր չկանգնենք մեր պատմության այդ էջին, աշխարհում միշտ կգտնվեն ազգեր, հատկապես պատմաբաններ, որոնք իրենց կվերագրեն իրենց հետ ոչ մի կապ չունեցող հերոսական պատմությունները: Միայն անցյալի վատը տեսնելով՝ չխզենք ներկա և անցյալ պատմության փառավոր հատվածի անընդհատությունը: Չվարվենք Ֆոյերբախի նման, որը հեգելյան փիլիսոփայության օբյեկտիվ քննադատության հետ չտեսավ այնտեղ եղած հսկայական դրականը կամ, ինչպես Մարքսն է ասել, կեղտաջրի հետ դեն շպրտեց նաև նորածին մանկանը: Ինձ շատ դուր եկավ հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզներին տված մեր նախագահի հարցազրույցը, որտեղ նա նշում է, որ դա նաև մեր հաղթանակն է: Հաճելի է, որ պատմության նկատմամբ օբյեկտիվ մոտեցմամբ երրորդ նախագահը խստորեն տարբերվում է առաջինից:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 4477

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ