Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               
 

ՈՒշքի՛ եկեք, պարոն Ծառուկյան

ՈՒշքի՛ եկեք, պարոն Ծառուկյան
25.11.2014 | 00:23

Մեզանում հաստատված «վայրի կապիտալիզմի» պայմաններում գյուղական ծագմամբ, միջին ունակությունների տեր մի երիտասարդ` Գագիկ Ծառուկյան անուն-ազգանունով, դարձավ հանրապետության թիվ 1 օլիգարխը։ Հիմա էլ հավակնում է...
Բայց այսօր ես նրա գլխավերևում ֆռֆռացող մի ծանր վտանգի մասին եմ ուզում բարձրաձայնել նրան։ Եվ եթե հարգարժան Ծառուկյանը մեծի, ավագի խորհուրդը լսելու կարողություն ունի, պետք է մեր խորհուրդն օղ դարձնի ու կախի սեփական ականջից։
Սատանան հեռու պահի, եթե եռյակի այս մասոնական խժդժությունները հասնեն իշխանափոխության, հաղթանակի առաջին զոհը հենց ինքը` Ծառուկյանն է լինելու, որին պառկեցնելու են Յուզբաշյանի ու Ղանդիլյանի կողքին։ Թող Ծառուկյանը չխաբվի, որ այսօր ինչ-ինչ մարդիկ իր փողերի համար քիչ է մնում համբուրեն իր հետույքը։ Դա խստագույնս խաբուսիկ է։ Ծառուկյանն ունի խելացի ու սթափ մտածող շատ օգնականներ։ Թող հանձնարարի մեկին, որ հետևի «Ղարաբաղ կոմիտե»-ՀՀՇ-ՀԱԿ, վաղն էլ, երևի, ՏԱԿ-ականների անցած ուղուն` սկսած այն կետից, երբ 1990 թ. մայիսի 20-ին Գերագույն խորհրդի ընտրություններում հասան իշխանության։ Օգոստոսի 29-ին արդեն սպանեցին իրենց հակառակորդ Վիտյա Այվազյանին (ՀՀ ԳԽ պատգամավոր) և Գեղազնիկ Միքայելյանին, որպեսզի կատարվածը ջարդեն ՀԱԲ-ի գլխին, որն այդ օրերին իրենցից պակաս հեղինակություն չուներ։ Սեփական բնակարանում սպանեցին Արթուր Մկրտչյանին, որ իրենց կամքին ու պահանջին հակառակ` Արցախում ստեղծել էր թուրքից անկախ պետականություն։ Թող հիշեն, թե ինչպիսի ջարդի տակ էին պահում իրենց չհնազանդվող դաշնակցականներին։ Թող ցուցակագրեն բոլոր այն մարդկանց, ովքեր նրանց տեռորի զոհը դարձան թե թիկունքում, թե պատերազմի դաշտում։ Նրանց այդ գործելակերպը բացառություն չունեցող մասոնական օրենք է։ Եթե իրենք են իշխանությունը, բոլորը պետք է ստրուկի պես ենթարկվեն իրենց, այլապես զրկվում են գոյության իրավունքից։ Նման մի օրենք էլ տարածվում է այն անձանց վրա, ովքեր ինչ-որ ժամանակ նրա շարքերում են եղել, բայց ինչ-ինչ պատճառով փորձում են հետ նահանջել։ Համբարձում Գալստյանն այդ փորձը կատարեց և սպանվեց։ Ինչ մնում է Վազգեն Սարգսյանին, որը ոչ միայն կանգնեց հակառակ դիրքերում, այլև նրանց զրկեց իշխանությունից, ունեցավ աշխարհ դղրդացնող վախճան, այն էլ` Ազգային ժողովի դահլիճում։
Հարգարժան պարոն Ծառուկյան, չկարծեք, թե մենք պակաս մտահոգության ու տագնապի մեջ ենք հայրենիքի ներկա վիճակի համար։ Որպես ազգային-հասարակական կյանքի հնաբնակ, դեռևս 1987-ից ենք սկսել հետևել իրադարձությունների ընթացքին։ Իսկ երբ ղարաբաղկոմիտեականները օդակայանում և կայարանում կազմակերպած պրովոկացիաներով ռուսական տանկերը մտցրին Երևան և ներքին պայմանավորվածությամբ տանկերի մուտքը մի երկու ժամով Սովետաշենում հետաձգեցին ու դարձան ազգային հերոսներ, մենք ամենայն հետևողականությամբ արձանագրել ենք ամեն ինչ, որ ամփոփված է մեր «Ճանապարհ, որ տանում է դեպի հայոց Նյուրնբերգ» ու «Հետխորհրդային հասարակական-քաղաքական վայրիվերումների լաբիրինթոսում» աշխատություններում։ Եթե տեղյակ լինեիք դրանցից գոնե մեկին, կհամոզվեիք, որ մենք նույն գծի վրա ենք մեր պայքարում։ Բայց քանի որ մեր չեղյալ թոշակով դրանք հասարակության սեփականություն դարձնել չենք կարողանում, երկու անգամ էլ դիմել ենք Ձեզ ու մերժում ստացել, չկարողացանք այն հասցնել օպերայի հարթակ։ Այդքանով հանդերձ, մենք նույն գծի վրա, նույն հարթակում ենք պայքարում, մեր պարտքն ենք համարում զգուշացնել Ձեզ սպասվող անխուսափելի վտանգի մասին։
ՈՒշքի եկեք։


Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1173

Մեկնաբանություններ