Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Իզաբելլա ԱԲԳԱՐՅԱՆ. «Թանկագին զարդերս փոխեցիր էժանագին ու անճաշակ բիժուներով»

Իզաբելլա ԱԲԳԱՐՅԱՆ. «Թանկագին զարդերս փոխեցիր էժանագին ու անճաշակ բիժուներով»
11.10.2013 | 13:35

Լույսը թող միշտ բարով բացվի քեզ համար, իմ սիրելի քաղաք: Տոնդ շնորհավոր: Երևի կասես. «Շնորհավորանքդ դիր գրպանդ, սիրո խոստովանություն էլ մի արա. չես կարողացել ինձ առողջ ու գեղեցիկ պահպանել, նախնիներիս քրտինքով կառուցածը չպահեցիր, թանկարժեք զարդերս փոխեցիր էժանագին ու անճաշակ բիժուներով, ամեն սանտիմետրիս վրա մի հսկա կառուցեցիր, որոնց ծանրությունից մեջքս կորացավ, թոքերս էլ հազիվ են շնչում»: Իրավացի ես, հարազատս: Չեմ կարողացել քեզ պահպանել, քո հանդեպ ոտնձգությունները կանխելու համար էլ ուժս քիչ էր: Բայց ուզում եմ իմանաս, որ սերս քո հանդեպ չի պակասել, չեմ դադարել հիանալ Հռոմից հին իմ ծննդավայրով, ուր ամեն մի փողոց իմ իսկ կենսագրությունն է: Ես սիրում եմ քեզ, ի´մ Երևան:

Դիտվել է՝ 3371

Մեկնաբանություններ