-
30.09.2016|
09:21
Վարչապետ Կարեն Կարապետյանի հերթական ուղերձը դարձավ այս հողմահարման առանցքը. «Մենք բավական բարդ մեխանիզմներ ենք ընտրել, որ պրիմիտիվ գողությունը վերացնենք»։ Կեցցե՛ք։
-
30.09.2016|
00:23
Նոր կառավարության ձևավորման շուրջ հասարակական և քաղաքական տրամադրությունները, ինչպես մեզանում սովորաբար լինում է, բավականին մեծ ամպլիտուդ ունեն՝ սկսած ծայրահեղ հոռետեսությունից, վերջացրած նույնքան ծայրահեղ լավատեսությամբ:
-
30.09.2016|
00:21
Շուրջ 23 տարի է, ինչ գոյություն ունի ղարաբաղյան հակամարտության գործընթացը կարգավորելու առաքելություն ստանձնած ԵԱՀԿ Մինսկի խումբն իր համանախագահներով, սակայն մինչ օրս որևէ լուրջ և շոշափելի արդյունք ղարաբաղյան թնջուկում չի արձանագրվել:
-
30.09.2016|
00:20
«Ա» խմբի ձեռնարկություններում ցածր պլանների հաստատումը հեշտությամբ էր ստացվում նոր կազմակերպվող արտադրություններում, որտեղ դեռևս բացակայում էին վերջնականապես հաստատված պլանային առաջադրանքները:
-
27.09.2016|
11:54
Բրեժնևյան տարիներին ԽՍՀՄ ընդհանուր տնտեսության մեջ իր առանձնահատուկ դերն ու նշանակությունն էր ստացել ստվերային տնտեսությունը, որի ամբողջական նկարագրությունն այսօր կարող է տալ «Բ» խմբի գործարանների նախկին տնօրեններից յուրաքանչյուրը:
-
27.09.2016|
11:48
Ամիսներ առաջ մեզնից հեռացավ մեր ժամանակների լավագույն մարդկանցից մեկը՝ Հրաչյա Մաթևոսյանը: Նրա մտերիմները Հրաչին մշտապես տեսնում էին անհանգիստ վիճակում. արտագաղթն ու շրջապատի մարդկանց աշխատանք չունենալը, երկրում աղքատության վիճակի ահագնացումը, դրանցից առաջացող կենցաղային անհարմարություններն ընկճում էին հարազատ հողն ու երկիրն անհատնում սիրով սիրող հայի այս տեսակի ոգին, երբեմնի լավատեսությունը տեղի էր տալիս նրա հոգում:
-
27.09.2016|
11:36
Իր ողջ պատմության ընթացքում Ռուսաստանում միշտ հասարակական քննարկման առարկա է եղել ազգային գաղափարը (национальная идея): Ինքնին հասկանալի է, որ սա քաղաքական, փիլիսոփայական, պատմական, կրոնական և շատ այլ իմաստներ կրող հասկացություն է:
-
23.09.2016|
10:10
14-րդ վարչապետի բեմելը ԱԺ-ում մի 7 լիտր ջինջ արցունք քամեց աչքերիցս՝ երկրի տնտեսության վիճակը նա գնահատեց ողբալի։ Կեցցե՛ս, Կարեն։ Սակայն քիչ անց արցունքաբեր գազով լեցուն 2 նռնակ վարչապետը նետեց անհայտ ուղղությամբ։
«Երկրի փոքրությունը բերելու է նրան, որ որևէ ոլորտում միշտ լինելու է խոշոր խաղացող»։
«Մոնոպոլիաները միշտ չէ, որ վատ են»։ Մի՞թե։
-
23.09.2016|
10:02
Խորհրդային Միությունում տնտեսությունը ի սկզբանե դրված էր սխալ հիմքերի վրա ու վատ էր աշխատում, տեխնիկան ու տեխնոլոգիաները զարգանում էին, բայց ավելի դանդաղ, քան պահանջվում էր միջազգային շուկաներում հաջողություն ունենալու համար, կարևոր գյուտերը դժվարությամբ էին առաջ գնում, ժամանակին չէին ներդրվում, թեև կարևոր գյուտերի քանակով և որակով խորհրդային գիտնականներն ու ինժեներները աշխարհի բացարձակ առաջատարներն էին համարվում:
-
20.09.2016|
00:37
ՀՀ 13-րդ վարչապետը հեռացավ կառավարական տնից սեգ ճակատը դեպի լյառն Արարատ: Խոհուն էր տիար Աբրահամյանի պատգամը՝ նախ հայությանը, ապա իշխանությանը և վերջապես Արարատ, Աժդահակ և Նեմրութ լեռներին. «Չնայած ամենօրյա աշխատանքով և սահմանին կանգնած զինվորի անսասան արիությամբ կերտվող 25-ամյա մեր հպարտ անկախությանը, մենք դեռևս անցումային խնդիրներ ունեցող երկիր ենք...»: