ԱՄՆ-ի հայտարարություններն այն մասին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, մերկապարանոց են, ՌԴ-ի և Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց անընդհատ ենթարկում է Արևմուտքը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Պատմության ընթացքում մենք քանիցս օգնություն ենք տրամադրել եղբայրական հայ ժողովրդին, մտադիր ենք դա անել նաև այսուհետ»,- հավելել է նա։               
 
  • Ղրիմահայերը` ազգի մոռացված մա՞ս

    Ղրիմահայերը` ազգի մոռացված մա՞ս

    11.04.2014| 00:24
    ՈՒկրաինայի ողբերգական իրադարձությունների, ինչպես նաև Ռուսաստանին Ղրիմի վերամիավորման հարցերի քննարկման ժամանակ Երևանում, ըստ էության, երբեք չի արծարծվել Ղրիմի հայության թեման։ Տպավորություն էր առաջանում, որ Հայաստանում ոչ ոքի չի հետաքրքրում` թերակղզում հայեր կա՞ն, թե՞ ոչ, ինչո՞վ են նրանք ապրում, ինչո՞վ են շնչում, ի՞նչ են երազում։
  • Դու քո խելոք շաշությունը շարունակիր,  յոթանասունհինգդ բոլորած Ֆելիքս Շաքարյան

    Դու քո խելոք շաշությունը շարունակիր, յոթանասունհինգդ բոլորած Ֆելիքս Շաքարյան

    08.04.2014| 11:38
    Սար ու ձոր, հին ու նոր, գեջ ու չոր անելով, ճակատագրերի կածաններով ու ծապաններով իրեն գիրկապելով, ոտը կախելով ու հազար մեծ ու պուճուրի հետ զրույց անելով, ճիշտն ու ճշմարիտը որոնելով Օձունում ծնված արձակագիր Ֆելիքս Շաքարյանն իր Լոռու աշխարհում բարով-խերով հատեց յոթանասունհինգի սահմանը։
  • Մինչև ե՞րբ ենք մենք մեզ անծանոթ մնալու

    Մինչև ե՞րբ ենք մենք մեզ անծանոթ մնալու

    04.04.2014| 11:58
    «Եվ այդ աչքերը հանկարծ հազարավոր այլ մարդկանց միջից որսում են տղային, գտնում են նրան, ինչպես ասեղն են գտնում ծովում, և կառքի լուսամուտից դուրս ցցված մատը տղայի կողմն է ուղղվում. «Ձերբակալեք, ահա, նրան, որը պատուհանին է բարձրացել։ Թող նստի բանտում, մինչև հիշեմ, թե որտեղից եմ ճանաչում»։
  • 5-րդ շարասյունը`  պետականազրկության քլունգ (բաց նամակ Գիքորին)

    5-րդ շարասյունը` պետականազրկության քլունգ (բաց նամակ Գիքորին)

    04.04.2014| 11:52
    Դուք, հուսամ, քաջ ծանոթ եք գեներալ Ֆրանկոյի կերտած 5-րդ շարասյանը, որը դավում է (նախապես դյութելով), հետո կենսաբեր մանգաղը փոխարկում է ժանգոտ յաթաղանի և հարվածում է անպատճառ թիկունքից։ Մեր օրերում էլ 5-րդ շարասյունը 3-րդ հանրապետության քաղցկեղն է` երկրի «շիրայոտ» քաղաքականացվածությունը քթարմատից մինչև բթամատ և գյուղական անխռով տավարածից մինչև համալսարանական խռովահույզ դոցենտ։
  • Եղծվում ենք  ու չենք զղջում

    Եղծվում ենք ու չենք զղջում

    04.04.2014| 11:36
    Այս միտքը Մեծն Նարեկացունն է, որը, ցավոք, արդիական է մնում առայսօր: «Իրատես de facto»-ի քաղաքագիտական վերլուծությունների էջում (թիվ 20, 2014) քաղաքագետ Ս. Շաքարյանցը հանդես է եկել «Իլհամ Ալիևը գլխավորում է պատմությունը կեղծելու ապշերոնցիների արշավը և ձգտում է ամբողջ ԱՊՀ-ն վերածել պատմական փաստերի վերանայման մարտադաշտի» շահեկան հոդվածով:
  • «Մարմնի և մտքի դահիճներին» ներում չկա

    «Մարմնի և մտքի դահիճներին» ներում չկա

    01.04.2014| 11:50
    «Այ դու, հանճարեղ մարդ, որ փրկեցիր աշխարհի մեկ վեցերորդը, ինչո՞ւ այդքան ստոր գտնվեցիր մեր ազգի հանդեպ և Նախիջևանն ու Արցախը տվեցիր թուրքին». այս միտքը հայրենասիրաբար հնչեցրել է երիտասարդ Սոկրատ Հովսեփյանը 1965 թ. ապրիլյան օրերին: Իսկ «Իմ Համլետը» մեկ գործողությամբ պիեսում, ի պատասխան Լենինի` «բոլոր ազգերը ի վերջո կգնան դեպի սոցիալիզմ», երիտասարդ Հովսեփյանը, լիովին ընկալելով լենինյան-ստալինյան դահճային դեմքով (այսինքն` ոչմարդկային դեմքով), ի սկզբանե միլիոնների արյունով շաղախված սոցիալիզմի էությունը, ազնվորեն բացականչել է` «Վա՛յ քեզ, մարդկություն, եթե սոցիալիզմն այն է, ինչ Ռուսաստանն է կառուցել»:
  • Աշխարհում հարցերը վայնասունով չեն լուծվում,  այլ զենքով և դիվանագիտությամբ

    Աշխարհում հարցերը վայնասունով չեն լուծվում, այլ զենքով և դիվանագիտությամբ

    01.04.2014| 00:31
    Քեսաբի դեպքերը ցույց տվեցին, որ թուրք կառավարողը եղել և մնում է հայի ոխերիմ թշնամին, իսկ հայն էլ, ավելի ճիշտ՝ որոշ տխմարներ, դեռ կարծում է, թե թուրքն այսօր էն թուրքը չէ:
  • Քառակուսի աստղեր կամ քառյակի մայրամուտը (մարտը, իսկապես, գիժ ամիս է)

    Քառակուսի աստղեր կամ քառյակի մայրամուտը (մարտը, իսկապես, գիժ ամիս է)

    28.03.2014| 12:18
    Ղրիմը անկախացավ։ «Ղ» տառի կախարդանքն է գուցե, որ ոմանց թվում է, թե Ղարաբաղն էլ է ռուսիֆիկացվելու։ Բնավ։ Զի այստեղ փոքրիկ զանազանում կա. Ղրիմը խրուշչովյան գինարբուքեն ետքը, գրչի մի թեթևակի շեղմամբ բռնակցվել էր Խախոլստանին, կայսրապետ Վլադիմիր Վլադիմիրովիչի հզոր բազկով վերադարձավ մայր Ռուսիո գիրկը։ (Հաշվի առնելով համաշխարհային քաղաքականության դիվահար ուժերի դավանանքը նոր` գեյ-կառավարություններից մինչև հրեականության տիրակալություն Երկիր մոլորակում ամբողջ հոգով գոչում եմ զվարթուն` կեցցե՛ս Պուտին, հոգեորդիդ Պյոտր ցարի և գեներալիսիմուս Սուվորովի)։
  • Նախկին հետախույզ չի լինում

    Նախկին հետախույզ չի լինում

    28.03.2014| 00:19
    Եթե դեռ վերջերս լրատվամիջոցներում առավելապես քննարկվում էին զանազան գունավոր հեղափոխություններ հրահրելու ամերիկյան տեխնոլոգիաները, ապա Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորումից հետո մասնագետները ուշադրությունը կենտրոնացրին պուտինյան շռնդալից «տեխնոլոգիայի» վրա` ինչպե՞ս նրան հաջողվեց հաշված օրերի ընթացքում իրականացնել աշխարհաքաղաքական նման փայլուն օպերացիա:
  • Ռուսաստանը եղել և մնում է  ինքնուրույն խաղացող

    Ռուսաստանը եղել և մնում է ինքնուրույն խաղացող

    25.03.2014| 11:34
    Այսօր աշխարհում մի ուրվական է շրջում` Ռուսաստանի ուրվականը, և այդ ուրվականի դեմ պայքարելու համար ոտքի են ելել աշխարհի բոլոր ռեակցիոն ուժերը, երկակի ստանդարտներով ապրող ուժերը (վաղն էլ նույն Ռուսաստանը այդ երկակի ստանդարտը կիրառելու է Ղարաբաղի նկատմամբ, այսինքն` ցանկացած հզոր երկիր իր շահի համար պատրաստ է ցանկացած ստորության, ինչպես իր հուշերում գրել է Անգլիայի վարչապետ Լլոյդ Ջորջը` հանուն մեր շահի զոհաբերեցինք Հայաստանը)` ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, սրանց հարող մեծ ու փոքր թազիներ և էլի ինչ-որ ուժեր: