15.11.2023|
06:51
Ռուսաստան-Հավաքական Արևմուտք սուր գլոբալ հակամարտությունը, որը վերածվել է արյունահեղ պատերազմի Ուկրաինայում, արդեն բավական ժամանակ է, որ ընդունել է դիրքային պասիվ բնույթ: Կողմերի հաշվարկը հենվում է ռեսուրսների մաշման, մարդկային, նյութական և ռազմա-տեխնիկական կարողությունները սպառման կետին հասցնելու մարտավարության վրա: Կար տարածված մի կանխատեսում, որ Կրեմլը չի դիմանա իրենից բազմակի անգամ ավելի մեծ տնտեսական և ռազմական կարողություններ ունեցող Արևմուտքի մարտահրավերներին և կհեռանա Ուկրաինայից: