ASEAN-ի` Հարավ-արևելյան Ասիայի երկրները համաձայնության չեն եկել Հարավ-չինական ծովում Չինաստանի տարածքային հավակնությունների վերաբերյալ: ASEAN-ի 10 պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը Կամբոջայում ավարտվել է առանց եզրափակիչ հայտարարության:
Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ չնայած Եվրամիության սահմանած պատժամիջոցներին՝ մտադիր չեն դադարեցնել իրանական նավթի փոխադրումն իրենց երկրի խողովակաշարով։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հուլիսի 17-ին հանդիպել ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի հետ։ Այդ մասին այսօր հայտարարել է Կրեմլի լրատվական ծառայությունը։
Ավելի քան 10 մարդ է զոհվել այս գիշեր հնդկական Ջամու հյուսիսային նահանգում, որտեղ ուխտավորներով լի ավտոբուսն ընկել է կիրճը։ Ավելի քան 20 մարդ ստացել է վնասվածքներ։
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեկնում է Եգիպտոս, որտեղ նա կհանդիպի երկրի՝ վերջերս ընտրված ղեկավարությանը։ Ինչպես հայտնում է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, Քլինթոնը մտադիր է բանակցություններ վարել նախագահ Մոհամեդ Մուրսիի հետ։
Աֆղանստանի Սամանղան շրջանի Այբակ քաղաքում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել։ Այդ մասին հաղորդում է տեղի ոստիկանությունը։
Միացյալ Նահանգները կխստացնի Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Հերթական այս քայլը նպատակ ունի Իրանին ստիպել հրաժարվել իր միջուկային ծրագրի զարգացումից:
ՄԱԿ-ի ուղղաթիռը Կոնգոյի արևելքում՝ Ռուանդայի սահմանի հարևանությամբ, կրակ է բացել թուտսի ցեղախմբի ապստամբների ուղղությամբ։ Մեկ շաբաթ առաջ ապստամբները նշված վայրում գրավել են ՄԱԿ-ի բազան, որի հետևանքով զոհվել է կազմակերպության մեկ խաղաղապահ։
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին մտադիր է 2013 թ. գարնանը տեղի ունենալիք ընտրություններում պայքարել վարչապետի պաշտոնի համար։ Այդ մտադրության մասին հայտնել է Բեռլուսկոնիի գլխավորած «Ազատության ժողովուրդ» խորհրդարանական խմբակցության առաջնորդ Ֆաբրիցիո Չիկատոն։
Ռազմական դաշինքներին չմիացած 120 երկրների շարժման անդամները հանդիպելու են Թեհրանում: Հակառակ իրանաադրբեջանական հարաբերություններում որոշալի լարվածությանը` ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Բաքվում փոխանցել է ԻԻՀ կրթության նախարար Համիդռեզա Հաջիբաբան:
«Ադրբեջանն ու Հայաստանը լուրջ առաջընթաց են գրանցել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններում,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Բայրամովը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարար Սթիվեն Դաութի հետ հանդիպմանը...