«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Ստրատեգիական պրիմիտիվիզմն է մեր բոլոր աղետների հիմքում

Ստրատեգիական պրիմիտիվիզմն է մեր բոլոր աղետների հիմքում
19.08.2024 | 11:02

Ինչո՞վ ենք մենք հակադարձում Մերձավոր Արևելքում ու մեր անմիջական տարածաշրջանում նոր լարվածության և պայթյունի վտանգին, բոլոր հարևանների ու հակառակորդների ակտիվ շփումներին, նրանց անդադար բաց ու ստվերային բանակցություններին, Պուտինի այցին Բաքու. հեծանվով, խաշլամայի և բանաստեղծության ֆեստիվալով, արձակուրդից դանդաղ հետ եկող (կամ չեկող) ընդդիմությամբ և ընդհանրապես անելիքի տոտալ չիմացությամբ։

Հարավային Կովկասի անիմաստ ու անհեռանկար կույրաղիքի մեր դերին արդեն ընտելանում ենք։ Դա, սակայն, կոպիտ մոլորություն է, որովհետև այս տարածաշրջանում մենք ոչ մեկից ավելի անհույս ու անհեռանկար չենք, եթե խելքով կառավարենք մեր երկիրը, եթե կանգնեցնենք հասարակության բարոյալքումը։

Մեծ հաշվով, մեր այսօրվա հավաքական վիճակը կարելի է կոչել ազգ-խաշլամա։

Մեր ստրատեգիական պրիմիտիվիզմն է մեր բոլոր աղետների հիմքում՝ մեր մի շարք որակներով համեմված։ Ադրբեջանը ԲՐԻԿՍԻ հայտ է ներկայացնում, մենք ոտանավոր ենք արտասանում կամ ձեռ առնում արտասանողին։ Ուղիղ չորս տարի առաջ՝ 2020-ի կռվից առաջ, բառացիորեն նույն անլուրջ վիճակն էր։

Ունի՞ մեր ժողովուրդը պոտենցիալ՝ այս վիճակը հաղթահարելու. ունի։ Մեր մեծագույն ողբերգությունն են մեր պարզունակ էլիտաները, որոնք ուղղակի պատասխանատվություն են կրում այս վիճակի համար։ Ժողովուրդներին ո´չ փոխում են, ո´չ վռնդում, իսկ այ էլիտաներին՝ շատ հաճախ։ Մեզնից շատ ավելի վատ վիճակում գտնվող այլ հասարակություններ դա արել են ու հասել հաջողությունների։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ