«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Ադրբեջանի ընդդիմադիր գործիչները սպառնում են Բաքվի իշխանությանը

Ադրբեջանի ընդդիմադիր գործիչները սպառնում են Բաքվի իշխանությանը
07.05.2024 | 08:22

Ադրբեջանական իշխանական քարոզչամեքենան լծվել է ակտիվ հակասրբազանական, հակաեկեղեցական քարոզի։ Այնքան են լարվել Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից, որ այլևս պատերազմով են սպառնում մեզ, եթե «խելքները գլուխները չհավաքեն»։ Իսկ, ըստ իրենց, խելքները գլուխները հավաքելն այն է, որ սուս ու փուս կատարենք բոլոր պահանջները, ընդհուպ մինչև միջանցքի բացումը։

Եթե ադրբեջանական իշխանական մեդիան պատերազմի հաթաթա է տալիս, ապա ընդդիմադիր գործիչները սպառնում են ադրբեջանական իշխանությանը, պատերազմ սկսելու դեպքում, ամեն ինչ անել, որ Բաքվի բռնապետը տապալվի:
Երեկվանից ադրբեջանական տիրույթի սոցհարթակներում են ալեկոծվել Բաքվի խոսափողների պատերազմի մասին հայտարարություններից։ Օգտատերերի ճնշող մեծամասնությունը ոչ միայն չի աջակցում այդ հոխորտացող պատերազմի սկսելուն, այլև խոստանում է, որ իրենց որդիները կամ հենց իրենք չեն կռվելու, զենքերը վայր են դնելու: Բաքվի բռնապետի վերահսկողությունից կարծես դուրս է գալիս ամեն ինչ:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ