Երեկոյան ընկերս պատահական եկավ այցելության։ Նա չէր դիմացել և, համոզված լինելով, որ քաղաքում ընթանում են բողոքի գործողություններ, տնից դուրս էր եկել՝ գնալով Հանրապետության հրապարակ։ Եվ ի՞նչ․․․ Ոչինչ:․Ամեն ինչ հանգիստ է եղել, կարծես երկիր չենք կորցնում։
Ա՛յ ընդդիմադիրներ, ու՞մ կամ ինչի՞ եք սպասում։ Ե՞րբ եք վերջապես միավորվելու և վճռական պայքարի ելնելու։ Այսօր ողջ Հայաստանը պիտի եռար։ Գոնե վաղը միավորվեք և կոչ արեք ելնելու կենաց ու մահվան պայքարի։ Հայտարարում եմ՝ այսօր անտարբերությունը հավասար է դավաճանության:
Ավետիք Իշխանյան