ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Պատմության շրջադարձային պահերին մարդկանց անտարբերությունը կարող է ծնել գոյաբանական ռիսկեր

Պատմության շրջադարձային պահերին մարդկանց անտարբերությունը կարող է ծնել գոյաբանական ռիսկեր
27.04.2024 | 07:55

Հաճախ, գոյություն քարշ տալու ու թեթևակի զարգացում ունենալու ժամանակ, երկրի վիճակի օբյեկտիվ գնահատման հիմքը պետք է լինի ոչ թե թեթևակի զարգացման արդյունքում ստացված ինչ-որ չափի շահը, այլ սխալ քաղաքականության և զարգացման համար ունեցած բոլոր հնարավորությունները չօգտագործելու հետևանքով ունեցած կորուստները։

Հենց այդ կորուստներն են այն բանի պատճառը, որ անկախության ընթացքում մենք չկարողացանք այնքան հզորանալ, որ մեր անվտանգությունը կարողանայինք ինքներս ապահովել։
Այդ չկարողանալու բուն պատճառն էլ ադեքվատ վերնախավ և բանիմաց իշխանություններ չունենալն էր։
Իսկ շատ հաճախ հնչող այն պնդումը, թե մեղավորը ժողովուրդն է, քանի որ նա է ընտրել բոլոր ղեկավարներին, պարզապես թյուրիմացության արդյունք է։
Նույնիսկ գովերգված դեմոկրատիայով երկրներում ժողովուրդը չի կարող ընտրել իշխանություն, վկան՝ նախընտրական պայքարում ծախսվող աստղաբաշխական չափերի հասած փողերը։
Էլ ուր մնաց, որ մեզ նման կեղծ դեմոկրատիայի երկրներում որևէ մեկը ժողովրդի կարծիքը հաշվի առնի, այն դեպքում, երբ խեղճ ժողովուրդը չի էլ պատկերացնում, թե ինչ բան է կարծիքը և, առավել ևս, ինչ բան է ընտրությունը։
Քաղաքական կյանքի փորձ չունեցող ժողովուրդը ամենահասարակ ու պարզունակ մանիպուլյացիայի դեմ պարզապես անօգնական ու անզոր է։
Մեզ նման ավտորիտար մենթալիտետով երկրներում, առանց իշխանության իմացության, շահգրգռվածության ու հովանավորության, որևէ լուրջ բան տեղի չի ունենում։
Իսկ ինչ էլ որ տեղի է ունեցել կամ տեղի է ունենում, պետք է տեղավորվի առաջին դեմքի մենթալիտետային և ինտելեկտուալ հնարավորությունների սահմաններում, հակառակ դեպքում, այն տեղի չի ունենա, քանի որ սա է ավտորիտար հիերարխիայի գոյության հիմնական կանոնը։
Եթե այս տեսանկյունից նայում ենք վերջին 30+ տարիների մեր կյանքին և, հատկապես համեմատաբար հաջողված համարվող Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, ապա այդ ընթացքում կյանքի ակնհայտ նորմալացման հետ միասին տեսնում ենք նաև բազմաթիվ բացասական երևույթներ, որոնք դանդաղեցրել կամ էլ կասեցրել են երկրի բնականոն զարգացման ընթացքը։
Դա բիզնես ոլորտում գիշատչային մեթոդների իշխելն էր, որը գալիս էր ԼՏՊ-ի անփառունակ կառավարման տարիներից, դա սփյուռքից եկեղ ներդրումների նկատմամբ նույն գիշատչային վերաբերմունքն էր, համատարած անարդարության մթնոլորտն էր, ընդհանուր առմամբ՝ գաղափարական պարզունակությունն էր, մեր ապագայի հետ կապված աշխարհաքաղաքական անալիզի իսպառ բացակայությունն էր և այդ պատճառով մեր ապագա գոյաբանական խնդիրների գոյության մասին նույնիսկ չկասկածելը և այլն։
Աշխարհաքաղաքական պրոբլեմների նկատմամբ անլուրջ վերաբերմունքի անմիջական հետևանքներից էր նաև Արցախյան պրոբլեմի հետ կապված ոչ իրատեսական քաղաքականությունը և դրա հետ կապված ուժերի դինամիկան հաշվի չառնելն ու իրատեսական կոմպրոմիսի չգնալը հակառակորդի հետ և այլն։
Եվ ամբողջ հարցը կայանում է նրանում, որ այս ամենի արմատների փնտրտուքը բերում է նրան, որ աստիճանաբար հստակ է դառնում, որ իշխանության միակ մոտիվը իշխանությունը հնարավորինս երկար պահելն է և, բացի դրանից, պոտենցիալ բոլոր տեսակի ռիսկերը հաշվի առնելը, որպեսզի իշխանությունը կորցնելուց հետո իրենք հարստության ու անվտանգության իմաստով պրոբլեմներ չունենան, իսկ պետական ու հասարակական շահը կարևոր կլինի այնքանով, որքանով դա կնպաստի անձնական շահին։
Այնինչ, պարզից էլ պարզ է, որ պետք է լիներ դրա լրիվ հակառակը։
Ավտորիտար մենթալիտետով և փոխադարձ ագրեսիվությամբ շնչող մեր մարդկանց կարող է թվալ, թե՝ դե ի՞նչ ես բաներ հնարում, մարդ էինք, լավ էլ ապրում էինք, բայց եթե հարցին օբյեկտիվորեն և համակողմանի մոտենանք, ապա կարող ենք տեսնել, որ մեր բոլոր իշխանությունների նման պահվածքն է այն բանի հիմնական պատճառը, որ այսօր մենք հայտնվել ենք բազմակողմանի խորին ճգնաժամում։
Եթե մարդ արարածը տևականորեն ապրում է անիրավունք ու աննպատակ կյանքով, և, նույնիսկ, նրա նպատակային ջանքերը իր կյանքի լավացման իմաստով որևէ նկատելի արդյունքի չեն բերում, ապա մարդկանցից համեմատաբար ակտիվները արտագաղթում են, իսկ մնացածները դառնում են ամեն ինչի նկատմամբ անտարբեր։
Իսկ պատմության շրջադարձային պահերին մարդկանց անտարբերությունը և հեշտությամբ քաղաքական բնույթի մանիպուլյացիաների ենթարկվելու համգամանքը կարող են ծնել մասշտաբային գոյաբանական ռիսկեր:

(շարունակելի)


Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3696

Մեկնաբանություններ