Վրաստանի ընդդիմությունը և Հայաստանի իշխանությունը, «ինքնիշխանություն» բառը լոզունգ դարձնելով, իրականում պայքարում են իրենց երկրների ինքնիշխանության դեմ և սպասարկում են այլ երկրների շահերը:
Երկուսի վրա էլ դրսից խնդիր է դրված Ռուսաստանին հեռացնել Հարավային Կովկասից ու Ռուսաստանի դեմ, ուկրաինականին զուգահեռ, երկրորդ ճակատ բացել: Իսկ թե ինչ կլինի Վրաստանի ու Հայաստանի հետ այդ ամենի արդյունքում, դրսի ուժերին չի հետաքրքրում:
Վրաստանում «ինքնիշխանության» խորհրդանիշը Սաակաշվիլին է, Հայաստանում՝ Փաշինյանը:
Ուշագրավն այն է, որ վրացական ընդդիմությունը փողոց է դուրս եկել, որպեսզի պաշտպանի օտարերկրյա գործակալներին: Վրացական իշխանությունը ոստիկանության միջոցով կռիվ է տալիս Վրաստանն աշխարհաքաղաքական մանրադրամ չդարձնելու համար:
Մեզանում օտարերկրյա գործակալներն իշխանության մեջ են: Իրենք փողոց են դուրս գալիս ոստիկանական խմբերով, որպեսզի թշնամական շահերի սպասարկման ծրագիրը կյանքի կոչեն: Սա՛ է հայաստանյան ու վրացական իշխանությունների էական տարբերությունը: Այսինքն, այնտեղ ոստիկանն իրենցն է՝ Վրաստանի քաղաքացիներինը, իսկ Հայաստանում՝ մերը չէ: Գոնե այս պահին դեռ մերը չէ:
Մի տարբերություն էլ կա Հայաստանի ու Վրաստանի միջև: Վրաստանում ինքնիշխանությունն աճուրդի հանած Սաակաշվիլին բանտում է: Փաշինյանը՝ դեռ ոչ:
Անդրանիկ Թևանյան