«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Եվրոպական շահերն ու մենք

Եվրոպական շահերն ու մենք
05.04.2024 | 17:55

Ախր, խնդիրը ոչ միայն այն է, որ Եվրոպան երբեք չի կարող և հետևաբար չի պաշտպանի Հայաստանը (ինչը հասկանալի և ընդունելի է), որովհետև դա իրենց շահերից չի բխում, այլ խնդիրը նաև այն է, որ եվրոպամետ ներկայացողների մեծ մասն անգամ եվրոպական ամենաաննշան երկրում չի կարող ինչ-որ քաղաքապետի տեղակալի օգնականի սիրուհու տիրուհու քարտուղարուհու հետ պաշտոնապես հանդիպել, ուր մնաց, թե աշխարհաքաղաքական հարցեր կարողանա լուծել Հարավային Կովկասում:

Իսկ մանր-մունր երիտեվրոպիստներին անդրադառնալու կարիք առհասարակ չեմ տեսնում:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 1117

Մեկնաբանություններ