«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Տարածք՝ «արժեքների» դիմաց

Տարածք՝ «արժեքների» դիմաց
05.04.2024 | 16:32

Նախ՝ թշնամու քթի տակից տանում են իր համար ամենակարևոր տարածաշրջանը, իսկ հետո, երբ քո կորցրած կենսական տարածքներն այլ կերպ չես կարող հետ բերել, բանակցում ես տարածքների փոխանակման շուրջ։

Իսկ ո՞վ է շահում` երկուսն էլ:

Իսկ ո՞վ է տուժում` այդ հողի վրա ապրողը, որ միամտաբար հավատում էր «արժեքներին» և ուրիշի օգնությամբ ազատությանը։

Արա Պողոսյան

՝

Դիտվել է՝ 4161

Մեկնաբանություններ