Արցախի մասնակի հանձնումից ու պատերազմի հազարավոր զոհերից հետո այսօրվա այն 4 գյուղերը, որոնք Նիկոլն ուզում է նվիրել Ալիևին, գնացին ու մեծամասնությամբ ընտրեցին նույն Նիկոլին։ Աբսուրդ է, որ սահմանամերձ գյուղում էդքան արխային էին, որ պատերազմը տապալած կենդանուն նորից ձայն էին տալիս։
Կիրանց 37/28 ընտրատեղամաս- ՔՊ՝ 140 քվե, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 2 քվե, «Հայաստան» դաշինք՝ 17 քվե:
Ոսկեպար 37/12 ընտրատեղամաս- ՔՊ 285 քվե, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 1 քվե, «Հայաստան» դաշինք՝ 41 քվե:
Բաղանիս 37/8 ընտրատեղամաս- ՔՊ 274 քվե, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 11 քվե, «Հայաստան» դաշինք՝ 71 քվե:
Ոսկեվան 37/9 ընտրատեղամաս- ՔՊ 361 քվե, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 19, քվե «Հայաստան» դաշինք՝ 69 քվե:
Սա ամենևին էլ չարախնդության մասին գրառում չի։ Սա գրառում է էգոիստ ազգաբնակչության մասին, ովքեր ոտքի են կանգնում ու սկսում են նիկոլ քրֆել միայն այն ժամանակ, երբ նիկոլն անձամբ իրենց տներն է մտնում։
Որ Արցախը հանձնեց՝ «ոչինչ, մեկ ա տված էր», տղերքը զոհվեցին՝ «դե, պատերազմ էր», կառավարումը տապալել է՝ «նոր ա, թալանչի չի, կսովորի», գալիս է ձեր գյուղերը հանձնի՝ «յա՜, էդ ինքը քանի՞ մետր հող ա ազատագրել, որ մեր հողը հանձնում ա»։
Այ էս տրամաբանության մեջ էլ կամաց-կամաց գնում, պատմություն ենք դառնում։ Վաղը-մյուս օրը մեր մասին կգրեն, որ երկիր-դրախտավայր ունեին, բայց տենց էլ դրա արժեքը չիմացան:
Արամ Գևորգյան