Քաղաքագիտության դոկտորը հեռուստատեսությամբ հարցազրույց է տալիս:
Խոսում Ալեքանդր Միասնիկյանի մասին ու ոչ ավելի, ոչ պակաս նրան անվանում Հայաստանի Սովետական Հանրապետության ղեկավար:
Տեր Աստված, դրանք դպրոց չե՞ն գնացել, պատմության չե՞ն անցել այդ դպրոցում:
Հայաստանը սովետականացել է 1920 թ., մի անգամ էլ 1921 թ., բայց Հանրապետություն դարձել է 1936 թ. ստալինյան Սահմանադրության շնորհիվ:
Մինչ այդ եղել է Անդրֆեդերացիայի մաս:
Տեղը եկել է աեմ՝ կարող էր և չստանալ առանձին հանրապետության կարգավիճակ:
ԿոմԿուսի 1936 թ. հունվարյան ծանր պլենումը քննարկել է
Հայաստանը Ադրբեջանի և Վրաստանի միջև կիսելու հարցը;
Եվ միաին ձեր ատելի Ստալինի անհողդոտ պնդման շնորհիվ է որոշվել տալ առանձին հանրապետության կարգավիճակ:
Այն Ստալինի. որը հետագայում մաքրեց Արարատյան դաշտավայրը ադրբեջանցիներից, 150 հազար ադրբեջանցու դեպորտ արեց Հայաստանից Ադրբեջան:
Իսկ ծանր պլենում էր. որովհետև լենինյան կուսնոմենկլատուրան մերժեց Ստալինի կողմից նոր Սահմանադրության մեջ առաջարկվող փոփոխությունները: Այն է՝ կոմկուսի դերի ահմանափակում, մրցակցային ընտրություն բոլոր մակարդակի ընտրություններում ու
էլի մի քանի էական փոփոխություններ:
Չերկարացնեմ... սեփական երկրի պատմությունից անտեղյակի ինչի՞ն է պետք իմանա, որ 1937 թ. ռեպրեսիան ոչ թե Ստալինը սկսեց. այլ քաղբյուրոյի ու կենտկոմի հին գվարդիան Ստալինի դեմ:
Ընդհանրապես ու՞մ է պետք գիտելիք, դպրոց, կրթություն…
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ