«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Եթե-ի մասին քաջարի զինվոր Շվեյկն է լավ ասել

Եթե-ի մասին քաջարի զինվոր Շվեյկն է լավ ասել
28.02.2024 | 21:08

Նիկոլ Փաշինյանն այսօր Աժ-ում հայտարարել է․ «ՀԱՊԿ-ը, ի հեճուկս սեփական պարտավորությունների, որ պետք է ապահովեր ՀՀ անվտանգության նկատմամբ համարժեք դիրքորոշում և պատասխան, անում է ուղիղ հակառակը։ Հիմա մենք դե ֆակտո սառեցրել ենք, և եթե այս գործընթացը շարունակվի, դե յուրե էլ պետք է սառեցնենք, բա ուրիշ ի՞նչ պետք է անենք»։

Հենց նոր իմացա՞ր, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի հանդեպ պարտավորությունները չի կատարում, 2020թ․ դեկտեմբերին ինչո՞ւ էիր առանց կռիվ Սյունիքում տասնյակ կիլոմետրերով տարածք առանց կռիվ հանձնում Ադրբեջանին։ Ի՞նչ է նշանակում՝ եթե, եթե-ի մասին քաջարի զինվոր Շվեյկն է լավ ասել՝ եթե մորաքույրս ինչ-որ բան ունենար, նրան քեռի կասեի։ ՀԱՊԿ-ը, իմա՝ Ռուսաստանն իր քաղաքականությունը չի փոխելու Հայաստանի հանդեպ, Հայաստանի անվտանգության հայեցակարգ, ծրագիր չունենալով՝ չի կարելի եթե-ներով առաջնորդվել։ ՆԱՏՕ-ում մեզ հիմա սպասու՞մ են, անցած գրեթե 6 տարում ի՞նչ ես արել Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը նվազեցնելու, մեր արտահահնման շուկաները դիվերսիֆիկացնելու համար; Ոչ մի բան։ Արևմուտքի հետ մտերմություն խաղալով ՝ փորձում ես Ռուսաստանի հետ բազարների մեջ մտնել, սակայն Պուտինը այդ բազարների մեջ քեզ ջուրը կտանի, ծարավ հետ կբերի։Ցավոք, դա այդպես է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 1379

Մեկնաբանություններ