«ԵԱՏՄ-ն տնտեսական միավորում է, որը չպետք է ունենա քաղաքական և, առավել ևս, աշխարհաքաղաքական օրակարգ»,- երեկ Սանկտ Պետերբուրգում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Իրականում, Փաշինյանը թյուր պատկերացումներ ունի միջազգային հարաբերությունների մասին, որոնք վիրտուալ ինչ-որ բան չեն, այլ իրենց հիմքում ունեն կոնկրետ բաղադրիչներ՝ անվտանգային և նյութական շահեր:
Հնարավոր չէ տնտեսական առումով ինտեգրված լինել մի կառույցում, իսկ անվտանգային խնդիրների լուծումը տեսնել անվտանգային այլ համակարգում:
Այդպես չի լինում, դա կապ չունի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հետ, սովորական արկածախնդրություն է, որը կարող է աղետի հանգեցնել:
Հայաստանը հստակ որոշում է կայացրել փոխել իր արտաքին քաղաքականությունը և իրեն հեռու պահել Մոսկվայից․ Փաշինյանի պիտերյան այցին զուգահեռ ասել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Կոլոմինան:
Կոլոմինան «օդից» նման հայտարարություն չէր անի:
Հայաստանը որդեգրել է ոչ թե նույնիսկ «երկու աթոռի վրա նստելու», այլ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններին մոլորեցնելու քաղաքականություն:
Կրկնում եմ՝ սա կապ չունի արտաքին քաղաքականության, անվտանգային համակարգի, տնտեսության դիվերսիֆիկացիայի հետ, այլ ընդամենն օրակարգի բացակայության հետևանք է, վտանգավոր արկածախնդրություն:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ