«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Ոչ ոք չի կարող մանևրել այն տարածաշրջանում, որը վերահսկում է Իրանը»

«Ոչ ոք չի կարող մանևրել այն տարածաշրջանում, որը վերահսկում է Իրանը»
16.12.2023 | 06:54

Իրանի ՊՆ նախարարը հայտարարել է՝ Կարմիր ծովը համարվում է իրանական տարածաշրջանի մաս, և, իհարկե, ոչ ոք չի կարող այդ տարածաշրջանում մանևրել, որը վերահսկվում է Իրանի կողմից։

Սա այն նույն ռազմավարական տարածության և ռազմավարական խորության մասին է, որի մասին բազմիցս խոսել եմ։

Իրանը ստեղծել է իր համար ռազմավարական տարածություն և իր պրոքսի ուժերի միջոցով հանգիստ վերահսկելու է այն` ռազմական գործողությունների թատերաբեմը մշտապես և հնարավորինս հեռու պահելով երկրի բուն սահմաններից։ Երբ խոսում են ցանցային պաշտպանական համակարգի մասին, Իրանը հենց այդպիսի համակարգ ստեղծելու ճանապարհին է, որը Իրանի համար հնարավորություն կստեղծի բոլոր պատերազմները վարել իր տարածքից դուրս։

Ցանցային պաշտպանական համակարգի դեպքում կստացվի մի իրավիճակ, երբ, երկրի դեմ գործողություններ ձեռնարկելուց առաջ, երրորդ երկրները ստիպված կլինեն նախ հաղթահարել արտաքին` ապակենտրոն պատնեշը, որը ինքնին կստեղծի պետության համար ժամանակային միջանցք՝ հակահարված հասցնելու համար։

Հենց այսպես են կառուցվելու ժամանակակից կայսրությունները։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 6402

Մեկնաբանություններ