«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Շարունակում է կերտել մեր պարտությունների խեղճ ու անպատիվ տարեգրությունը

Շարունակում է կերտել մեր պարտությունների խեղճ ու անպատիվ տարեգրությունը
12.12.2023 | 06:57

2018-ին «հեղափոխություն» կոչված խառնակչությունից հետո, երբ իշխանության եկան «քայլող թավիշները», արդեն զգում էի, թե ինչ է սպասվում մեր Հայրենիքին: Բայց երբևիցե չէի պատկերացնում, որ դրանից ընդամենը հինգ տարի հետո կարող էր լինել այնպես, որ մեր ժողովուրդը ոչ միայն հազարավոր նվիրյալների արյամբ ազատագրված Արցախի կորուստն ընդուներ այսքան թեթև ու «համերաշխ», այլև հանդուրժեր նրան, ով մաս-մաս օտարելով Երկրից մնացածը, այսօր էլ համառորեն շարունակում է կերտել մեր պարտությունների խեղճ ու անպատիվ տարեգրությունը: Հիմա, այսքանից հետո, ո՞վ է մեղավոր, նա՞, ով ամենօրյա հաճախականությամբ ազգին պարտադրում է «խաղաղություն» կոչված նվաստացումը, թե՞ ՄԵՆՔ (ասել է թե՝ ժողովուրդը), որ աննահանջ հարմարվում ենք այդ նվաստացմանը:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 1463

Մեկնաբանություններ