«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Տարիներ են… կմթնեն, անց կկենան կորուստներով

Տարիներ են…  կմթնեն, անց կկենան կորուստներով
02.12.2023 | 10:01

Ռուսները ցար էին ընտրում:

Բոյարները կանգ առան աննշան Ռոմանովյան տան վրա:

Թող Միշկան ցար դառնա, համ ջահել է, համ էլ, որ ամենակարևորն է, պակասամիտ է, խելքն էլ չի հասնում:

ՈՒ՞ ...

Ռոմանովյան դինաստիան Ռուսաստանում իշխեց երեք հարյուր տարի:

«Խաղաղության պայմանագրի» կնքումից առաջ, տեղի

կունենա ՀՀ առաջնային մանդատ ունեցող միակ իշխանության՝ խորհրդարանի արտահերթ ընտրություն:

Եվ տարիներ են… կմթնեն, անց կկենան կորուստներով:

Այդ կորուստները մարսելու համար անհրաժեշտ Աժ արտահերթներով:

Քարավան է, իր համար հանգիստ կքոչի, ականջներում ՝ ցավից մղկտացողների կաղկանձը որպես քաղցր մեղեդի կրելով...

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2305

Մեկնաբանություններ