«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մտածելու բան է

Մտածելու բան է
08.11.2023 | 20:35

Այսօր Արցախի ողբերգությունը նորմալ մարդիկ վերագրում են Հայաստանի արևմտական հանրույթին, ի դեմս թուրք-բրիտանա-ամերիկյան գործակալական ցանցի` փաշինյան նիկոլի գլխավորությամբ:

Իսկ աննորմալ մարդիկ, արևմտականները՝ ամերիկաթուրքերի աղանդի գլխավորությամբ, Ռուսաստանին:

Սակայն ողբերգությունը դրանից չի դադարում ողբերգություն լինել՝ Արցախ չկա, և վե՛րջ:

Բայց չմոռանանք, որ իրենց հայրենազրկման և սեփական ոչնչացման մեջ հսկայական ավանդ ունեցան նաև ողբալի վիճակում հայտնված արցախցիները:

2020 թ. նախագահական ընտրություննրին արցախցիները 49,26 տոկոս քվե տվեցին եվնուխ հարությունյան արայիկին, 26,4 տոկոս՝ մայիլյան մասիսին:

Էլ չհիշեցնեմ, որ հարությունյան արայիկը փաշինյան նիկոլի եվնուխն էր, այսինքն՝ Արցախի թշնամի, քանզի ժողվարչապետը մտադիր էր Արցախը հանձնել, իսկ մայիլյան մասիսը՝ Սորոսի վաստակ, այսինքն՝ նույնպես Արցախի թշնամի:

Լա՜վ, բա էս մարդիկ ինչպե՞ս կարող էին նորմալ ապագա ունենալ, եթե 75 տոկոսով քվեարկեցին հօգուտ իրենց ոչնչացման:

Մտածելու բան է…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1803

Մեկնաբանություններ