ՈՒրեմն, 1995թ հուլիսի 5-ին թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն էի: Այդ օրը Սահմանադրության հանրաքվեն էր և ԱԺ պատգամավորների ընտրություն:
Քվեարկությունն ավարտվեց:
Ընտրատարածքում Սահմանադրությանը կողմ էին քվեարկել X, իսկ դեմ Y թվով քաղաքացիներ:
Ընդ որում, X<Y:
Բոլոր փաստաթղթերը ստորագրեցի և ուղարկեցի ԿԸՀ: Հաջորդ օրը պարզվեց, որ X>Y:
Այսօրվա «ընտրություններին» օրվա իշխանության կողմից մասնակցում են նաև 1995 թ. խայտառակության մասնակիցներն ու վերջիններիս ժառանգները:
Ասածս այն է, որ`
1. Խնձորը խնձորենուց հեռու չի ընկնում:
2. Հսկեք դեպի ԿԸՀ ճանապարհը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ