«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Նիկոլի իշխանությունը փորձում է Ադրբեջանին ցույց տալ, որ Արցախի հետ որևէ շփում չունի

Նիկոլի իշխանությունը փորձում է Ադրբեջանին ցույց տալ, որ Արցախի հետ որևէ շփում չունի
16.09.2023 | 22:01

Էն փաստը, որ էսօր Արցախում ողբերգական օրեր են, թերևս, ոչ մի բանական արարածի համար գաղտնիք ու բացահայտում չէ. այստեղ, իհարկե, խոսքը չի վերաբերում հայաստանյան իշխանական խունտային։

Շուտով 10-րդ ամիսը կլարանա, որ մենք ականատես ենք դառնում հերթական ցեղասպան քաղաքականությանը. խունտան ոչ միայն թքած ունի, որ Արցախում չկան հաց ու տարրական կենսապահովման համար անհրաժեշտ մինիմալ պայմաններ, բացի այն, որ չշնորհավորեց Արցախի նորընտիր նախագահին (անգամ նախագահ չկոչեց), բանից պարզվում է, ինչպես այսօր գրել էր «Փաստ» թերթը, անգամ «բարձրագույն մակարդակով կապ չեն հաստատել նրանց հետ՝ առարկայական առումով աշխատելու համար»։

Փաստ է այն, որ ՀՀ-ից Արցախին, այս ծանր փուլում, ոչ մի աջակցություն ու սատարում չկա։ Ավելին, Արցախում իշխանությունները փորձում են ինքնուրույն հարաբերություններ ստեղծել և աշխատել միջազգային կազմակերպությունների ու ռուսական կողմի հետ։

Այլ կերպ ասած` Նիկոլի իշխանությունը փորձում է Ադրբեջանին ցույց տալ, որ Արցախի հետ որևէ շփում չունի, «մաքուր» է և հերթական անգամ ապացուցում է, որ «լիզելով» բավարարում է Ալիևի պահանջները։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 3852

Մեկնաբանություններ