«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Եթե Հայաստանը նորմալ պետություն լիներ, ապա Արցախում «հյուպատոսական ծառայություններ կմատուցեին» Կիպրոսն ու Հունաստանը

Եթե Հայաստանը նորմալ պետություն լիներ, ապա   Արցախում «հյուպատոսական ծառայություններ կմատուցեին» Կիպրոսն ու Հունաստանը
11.08.2023 | 21:23

Այս անգամ Ռուսաստանն ու Թուրքիան մեղրամիսն անցկացնելու են Հյուսիսային Կիպրոսում:

Պուտին Վլադիմիրի Թուրքիա այցելությանն ընդառաջ, Ռուսաստանը որոշել է Հյուսիսային Կիպրոսում (Թուրքիայի կողմից օկուպացված Կիպրոսի տարածք) «հյուպատոսական ծառայություններ մատուցել», այլ կերպ՝ սիրաշահել Թուրքիային:

Դա նույնն է, որ, ենթադրենք, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան կամ նույն Ռուսաստանը «հյուպատոսական ծառայություններ մատուցի» Արցախում:

Այսպիսով, Ռուսաստանը հանուն Թուրքիայի, հերթական մարտահրավերը նետեց աշխարհին:

Թեպետ Զախարովա Մարիան փորձեց մեղմել իրավիճակը, ասելով, որ ՌԴ-ն Հյուսիսային Կիպրոսում հյուպատոսություն չի բացելու և, որ ... միայն հյուպատոսական ծառայություններ են մատուցվելու, սակայն աշխարհն այդքան պարզունակ չէ:

Ի՞նչ է նշանակում առանց հյուպատոսության հյուպատոսական ծառայություններ մատուցել:

Կարո՞ղ եմ, օրինակ, ես, առանց հյուպատոսություն բացելու, հյուպատոսական ծառայություններ մատուցել, ենթադրենք՝ ՌԴ Կալինինգրադի կամ Օրենբուրգի մարզերում:

Լավ, մի կողմ թողնենք Ռուսաստանի և Թուրքիայի երկարամյա սիրավեպը և վերադառնանք Հայաստան:

Եթե Հայաստանը նորմալ պետություն լիներ, ապա անկասկած կօգտագործեր ընձեռնված հիանալի հնարավորությունը և Արցախում (միգուցե՝ հեռավար ձևաչափով) Կիպրոսն ու Հունաստանը կսկսեին «հյուպատոսական ծառայություններ մատուցել»: Ամենաքիչը՝ այդօրինակ նպատակ հետապնդելու հայտարարություն կհնչեր:

Սակայն, Հայաստանը նորմալ պետություն չէ, իսկ Արցախը, ցավոք, Հյուսիսային Կիպրոս, ավելին՝ անգամ Մերձդնեստր, Աբխազիա և Հարավային Օսիա չէ: Հետևաբար, նստեք ձեր տեղը և հետևեք

Ռուսաստան-Թուրքիա զույգի հերթական մեղրամսին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4588

Մեկնաբանություններ