«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մահացու պարադոքս

Մահացու պարադոքս
20.06.2023 | 10:40

Որպես ազգային մարմին՝ հայ հանրությունը մահացու ախտահարված է անգործության սինդրոմով: Ճշմարիտ դատողություններ այդ կապակցությամբ՝ որքան ասեք: Եվ ոչ մի նպատակային գործողություն: Բոլոր խելամիտներն ու հեռատեսները գիտեն, թե ինչ պետք է անել, բայց համատարած անշարժություն է:

Հիշեցնեմ, թե ինչ պետք է անել.

1. ապաշրջափակել Արցախը:

2. Հեռացնել ՀՀ և ԱՀ գործող իշխանություններին:

Ինչպե՞ս…

Բոլոր խելամիտներն ու հեռատեսները գիտեն՝ ինչպես:

Իսկ ինչու՞ չի արվում, ո՞րն է պատճառը` տեղին հարցին հաջորդում է մյուս հարցը: Անկեղծ ասած՝ ես նույնպես չգիտեմ, փորձում եմ իրական պատասխանը գտնել:

Բայց դրա համար շատ ժամանակ տրված չէ. Արցախը շնչահեղձ է լինում, իսկ Հայաստանն օրեցօր զրկվում է «ազգային պետության» կարգավիճակից՝ դավադիր իշխանությունների համառ ջանքերով:

Եվ պարադոքսն այն է, որ գրեթե բոլոր հայերն ամեն օր բարձրաձայնում են ազգ, պետություն, երկիր ու հայրենիք ունենալու անհրաժեշտության մասին:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 1923

Մեկնաբանություններ