ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Մեր բուժումը դրական հզոր միջավայրի մաս դառնալով է միայն հնարավոր

Մեր բուժումը դրական հզոր միջավայրի մաս դառնալով է միայն հնարավոր
07.06.2023 | 13:25

Բոլոր հասարակություններում մարդը ապրում է նույն սկզբունքով, այն է՝ իր վարքով, պահվածքով ու գործողություններով նա փորձում է ապահովել իր և իր մերձավորների հնարավորինս բարձր որակի կյանքի շարունակականությունն ու հարատևումը։

Կախված մարդկանց մենթալիտետից, հասարակության մեջ ձևավորվում է մի միջավայր, որն իր հատկություններով խթանում է մարդկանց վարքն ու պահվածքը բնութագրող հիմնական այն գծերը, որոնք տվյալ պայմաններում ունեն առավել ազդեցություն կյանքի որակի ու հարատևման վրա։

Այսինքն, եթե հասարակության մեջ և մարդկանց մտածելակերպում իշխում են դրական գծերը՝ ազնվությունը, պատասխանատվությունը, պարքի զգացումը և այլն, ապա հասարակական միջավայրը մարդկանց մեջ խթանում է վարքի ու պահվածքի հենց այդ գծերը, քանի որ դրանք են ամենաշատը դրականորեն ազդում կյանքի որակի վրա։

Իսկ եթե տվյալ հասարակության մեջ մարդկանց հարաբերություններում գերիշխող են ստորությունը, խաբեությունը և այլ նողկալի գծեր, ապա հասարակությունը մարդկանց մեջ խթանում է հենց այդպիսի գծեր, քանի որ հիմա էլ դրանք են կյանքը առաջ տանող ուժերը։

Այսինքն, նման հասարակության մեջ ստորությունն ու խաբեությունը հիմք են ծառայում ստորության և խաբեության նոր, ավելի բարձր մակարդակի բարձրանալու համար, քանի որ դրանք են, թեկուզև անհամեմատ ցածր որակով, բայց կյանքը շարունակելու միակ ճանապարհը։

Իսկ այն մարդիկ էլ, որոնց էությունը հեռու է ստորությունից ու խաբեությունից, նման հասարակության մեջ պարզապես դուրս են մնում կյանքից։

Դա նշանակում է, որ կախված հասարակության որակից, նրանում նախնական հոգեբանական վիճակից և նրա ներսում գործող ուժերի նպատակներից ու դրանց հասնելու միջոցներից, հասարակությունը կարող է լինել որպես մարդկանց էության լավագույն գծերը ձևավորող ու խթանող, կամ էլ հակառակը՝ վատագույն գծերը ձևավորող ու խթանող։

Վերջինս այն է, ինչ տեղի է ունեցել մեր հասարակության հետ անկախության տարիներին և շարունակում է տեղի ունենալ։

Մեր բուժումը դրական հզոր միջավայրի մաս դառնալով է միայն հնարավոր՝ առավելագույնս պահպանելով սուվերենիտետի տարրերն ու ատրիբուտները։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3768

Մեկնաբանություններ