Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Սերգեյ Լավրով. Ինչպես Պուտինը և Լուկաշենկոն պայմանավորվեն, այդպես էլ կլինի

Սերգեյ Լավրով. Ինչպես Պուտինը և Լուկաշենկոն պայմանավորվեն, այդպես էլ կլինի
20.02.2021 | 16:32

Միութենական պետության շրջանակներում Ռուսաստանի ու Բելառուսի ինտեգրումը տեղի կունենա երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի պայմանավորվածություններին համաձայն՝ հայտարարել է ՌԴ ԱԳնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է EADaily-ն։

«Կարդացել եմ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունները, թեև ոչ բոլոր հարցազրույցները, բայց նրա խոսքերից բերված մեջբերումների համաձայն՝ ինտեգրման խորացման հարցում նա ոչ մի խոչընդոտ չի տեսնում։ Ինչպես նրանք կհամաձայնեցնեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, այդպես էլ կլինի»,- ասել է նա: Լավրովը նշել է՝ նախագահների բանակցությունները տեղի կունենան երկու օրից, «շտապել պետք չէ, ամեն ինչ շատ շուտով հայտնի կլինի»: Նախարարը ուշադրություն է հրավիրել, որ «իր բազմավեկտոր քաղաքականության պատճառով Բելառուսին անվստահելի գործընկեր և դաշնակից չի համարում»:

Նրա խոսքով՝ Մոսկվան կողմ է, որ Եվրա խորհուրդը հարաբերություններ հաստատի Բելառուսի հետ։ «Մենք աջակցել ենք Եվրախորհրդի որոշ կոնվենցիաներին Մինսկի անդամակցությանը։ Միշտ կողմ ենք եղել, որ Բելառուսը նորմալ հարաբերություններ ունենա արևմտյան հարևանների հետ», - նշել է Լավրովը:


Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության պայմանագիրը, որը կնքվել էր 1999-ին, հիմնականում մնացել է թղթի վրա։ Տարիներ շարունակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրարամերժ հայտարարություններ է արել Ռուսաստանի հետ ինտեգրման մասին։ Բելառուսում նախագահական ընտրությունների արդյունքների հետ կապված հասարակական-քաղաքական ճգնաժամից հետո Լուկաշենկոն կրկին հայտարարել է ինտեգրման գործընթացն արագացնելու անհրաժեշտության մասին: Ենթադրվում է, որ փետրվարի 22-ին Սոչիում հանդիպմանը Պուտինը և Լուկաշենկոն կքննարկեն Միութենական պետության շրջանակներում ինտեգրման գործընթացներին առնչվող հարցեր:

Դիտվել է՝ 6048

Մեկնաբանություններ

������������������������/1605210805">Մեր կյան­քի հի­մերն ան­դունդ­ներն ըն­կան
Մեր կյան­քի հի­մերն ան­դունդ­ներն ըն­կան

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող  իշ­խա­նա­վորն ու ծա­րավ  հայը
«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող իշ­խա­նա­վորն ու ծա­րավ հայը