Չինաստանը ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգի մշակման մասին հայտարարությունները համարում է ««սառը պատերազմի» մտածելակերպի դրսևորում»՝ հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Խուա Չունյինը:
«Կարծում եմ՝ դա «սառը պատերազմի» մտածելակերպի հերթական ցուցադրությունն է»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին։
Դիվանագետի խոսքով՝ Չինաստանի զարգացումը «հնարավորություններ է ապահովում ամբողջ աշխարհի համար»: Նա նշել է, որ ՉԺՀ-ը «կշարունակի հաստատակամորեն ընթանալ խաղաղ զարգացման ճանապարհով»՝ հավելելով, որ «ժամանակակից աշխարհում «սառը պատերազմի» մտածելակերպը ոչ մի լավ բանի չի հանգեցնի»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն օրերս հայտնել էր, որ դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը, որն ընդունվելու է 2021ին, պետք է ուղղված լինի Չինաստանի և Ռուսաստանի զսպմանը: