Փետրվարի 22-ին կայանալու է Ռուսաստանի և Բելառուսի նախագահների հանդիպումը՝ տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ակնկալվում է, որ Պուտինն ու Լուկաշենկոն բավական երկարատև բանակցություններ կանցկացնեն», - նշել է Պեսկովը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքով՝ հանդիպման ընթացքում ինքը չի պատրաստվում Ռուսաստանից նոր վարկ խնդրել։ Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Մինսկը Ռուսաստանի իշխանություններից՝ 3 միլիարդ դոլար է խնդրում։