ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանաան վերահսկողությանն անցած տարածքներում գտնվող եկեղեցիներն ու մշակութային կոթողների պահպանության հարցին և ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագիտական խմբի այցելությանը:
«Որքանով տեղյակ եմ, ներկա պահին բանակցություններ են ընթանում ՅՈւՆԵՍԿՕ-ի նախնական առաքելության՝ Լեռնային Ղարաբաղ այցի կազմակերպման վերաբերյալ: Հուսով ենք, որ նման ուղևորություն տեղի կունենա և տեղի կունենա մոտ ապագայում և կնպաստի տարածաշրջանում փոխադարձ վստահության ամրապնդմանը»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով մշակութային ժառանգության կոթողների անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին հարցին: