«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա

Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա
26.01.2021 | 12:32

Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա:

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին:


«Սա հայկական ամենախորհրդանշական կենտրոններից մեկն է: Սրահում շաբաթական
սովորում են ավելի քան 250 երեխա: Անհանգստությունս անսահման է: Վստահ եմ՝
Ֆրանսիայի կառավարությունը կերաշխավորի հետագա անվտանգ գործունեությունն
ապահովելու համար: Մենք անկոտրում ենք»,- «Հայերն այսօրի» հետ զրույցում
ասել է «Աբովյան» վարժարանի նախագահ Կարեն Խուրշուդյանը:
Տեղի ունեցածից հետո ոստիկանությունը այցելել և ուսումնասիրել է դեպքի
վայրը: Հրազենը կոտրել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ դաշնամուրի դաս էր
անցկացվում: Տուժածներ չկան: Դեպքի առնչությամբ Մշակույթի կենտրոնի նախագահը բողոք է ներկայացրել ոստիկանություն:


Մշակույթի կենտրոնը Հայկական կազմակերպությունների համակարգման
կենտրոնակայանն է: Արցախյան պատերազմի ժամանակ այն համակարգում էր Մարսելից
և երկրի հարավից դեպի Հայաստան ուղարկվող մարդասիրական օգնությունը:
Մինչև այս նմանօրինակ դեպքեր տեղի են ունեցել Բեռլինում, Սան
Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, երբ վանդալիզմի էր ենթարկվել Կոմիտասի
արձանը և Ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններում
ներգրավված էր «Գորշ գայլեր» թուրք ծայրահեղ ազգայնական խմբավորումը, որը
լուծարվեց Ֆրանսիայում:

Դիտվել է՝ 4448

Մեկնաբանություններ