«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Պա­տե­րազմ, նո­յեմ­բեր, սեր

Պա­տե­րազմ, նո­յեմ­բեր, սեր
03.11.2020 | 00:14

Աշ­խարհն ապ­րում է իր կյան­քը, մենք 24 ժամ ո­րո­նում ենք 3 բառ՝ հաղ­թա­նակ, հրա­դա­դար, խա­ղա­ղու­թյուն: Պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վում է և մտ­նում է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից հա­զա­րա­վոր կի­լո­մետ­րեր հե­ռու եր­կր­նե­րի օ­րա­կարգ՝ տար­բեր ձևա­կեր­պում­նե­րով: Մեր ցան­կա­ցա­ծից դեռ ՏԱՐ­ԲԵՐ­ՎՈՂ:


Թուրք-ջի­հա­դա­կան ա­հա­բեկ­չու­թյան թի­րա­խում հայ­տն­ված Ֆրան­սիան, որ­տեղ ե­կե­ղե­ցում կին են գլ­խա­տում, անհ­րա­ժեշտ է հա­մա­րում, որ ԵՄ-ն քայ­լեր ձեռ­նար­կի Թուր­քիա­յի դեմ: Թրամ­փը, Կուր­ցը, Մեր­կե­լը, ԵՄ-ն դա­տա­պար­տում են: Կա­նա­դա­ցի սե­նա­տոր Լեո Հու­սա­կո­սը կա­ռա­վա­րու­թյա­նը կոչ է ա­րել դա­տա­պար­տել ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան ագ­րե­սիան և ճա­նա­չել Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը: ԱՄՆ Գլեն­դե­լի քա­ղա­քա­յին խոր­հուր­դը ճա­նա­չել է Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը, Նյու Ջեր­սի նա­հան­գի սե­նատն ԱՀ ճա­նաչ­ման օ­րի­նա­գիծ է ներ­կա­յաց­րել: Ի­տա­լիա­յում ևս 3 քա­ղաք են Ար­ցա­խը հա­մա­րում ան­կախ պե­տու­թյուն: Եվ­րա­խոր­հր­դա­րա­նի գեր­մա­նա­ցի պատ­գա­մա­վոր Մար­տին Սո­նե­բոր­նը ֆեյս­բու­քում գրել է. «Թվում է, թե Թուր­քիան այժմ ուղ­ղա­կիո­րեն հար­ձակ­վում է Հա­յաս­տա­նի վրա։ Ֆրան­սիան, Պոր­տու­գա­լիան, Կիպ­րո­սը, Ավ­ստ­րիան և Նի­դեր­լանդ­ներն ապ­շած են, որ Գեր­մա­նիան դեռ շա­րու­նա­կում է ա­ջակ­ցել Թուր­քիա­յին, նրան զենք ու ԵՄ գու­մար­ներ մա­տա­կա­րա­րել»: Եվ­րա­խոր­հր­դա­րա­նի ԵԺԿ խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Մանֆ­րեդ Վե­բե­րը Թվի­թե­րում գրել է. «Սա ոչ հու­նա­կան, ոչ կիպ­րա­կան, ոչ էլ ֆրան­սիա­կան խն­դիր է, սա հա­մաեվ­րո­պա­կան հարց է: ԵՄ եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րը պետք է սանկ­ցիա­ներ կի­րա­ռեն Թուր­քիա­յի դեմ»։ Մեծ Բրի­տա­նիա­յի Հա­մայ­նք­նե­րի պա­լա­տի պատ­գա­մա­վոր Սա­ռա Օլ­նին ԱԳ նա­խա­րա­րին հոր­դո­րել է դեէս­կա­լա­ցիա­յի ջան­քեր գոր­ծադ­րել. «Թուր­քիա­յի կող­մից ռազ­մա­կան ա­ջակ­ցու­թյան ցու­ցա­բե­րու­մը էլ ա­վե­լի է բար­դաց­րել ճգ­նա­ժա­մը: Հրա­պա­րա­կայ­նո­րեն դա­տա­պար­տե­լու՞ եք նման վար­քա­գի­ծը»: ԱՄՆ կոնգ­րես­մեն Ջի­մի Գո­մե­սը կոչ է ա­րել Թրամ­փի վար­չա­կազ­մին Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ ան­հա­պաղ կի­րա­ռել Մագ­նից­կու պատ­ժա­մի­ջոց­նե­րը: Լյուք­սեմ­բուր­գը 100000 եվ­րո է տրա­մադ­րում ԿԽՄԿ-ին՝ ԼՂ-ում հա­կա­մար­տու­թյու­նից տու­ժած ան­ձանց օգ­նե­լու հա­մար: Մեծ Բրի­տա­նիան մեկ մի­լիոն ֆունտ կհատ­կաց­նի: ԵՄ-ն հատ­կաց­րել է 400000 եվ­րո, հոկ­տեմ­բե­րի սկզ­բին 500000 եվ­րո հրա­տապ ա­ջակ­ցու­թյուն տրա­մադր­վել էր: Գեր­մա­նիան 2 մի­լիոն եվ­րո կհատ­կաց­նի: Բուն­դես­տա­գում ԱԳ նա­խա­րար Հայ­կո Մաա­սը հայ­տա­րա­րել է. «Մեր կարևոր նպա­տակ­նե­րից է մար­դա­սի­րա­կան հրա­դա­դա­րի հաս­նել։ Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը պետք է ան­հա­պաղ դա­դա­րեց­նեն մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներն ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի, և դա միայն մեր պա­հան­ջը չէ, այլև մի­ջազ­գա­յին հան­րու­թյան։ Ես ու կանց­լեր Ան­գե­լա Մեր­կե­լը հա­կա­մար­տու­թյան բո­լոր խա­ղա­ցող­նե­րին, այդ թվում՝ Թուր­քիա­յին, զգու­շաց­րել ենք։ Մենք ՄԱԿ ԱԽ-ում կոչ ենք ա­րել դա­դա­րեց­նել մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և վե­րա­դառ­նալ բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նի շուրջ։ Մենք ա­ջակ­ցում ենք ԵԱՀԿ Մինս­կի խմ­բին, ո­րի կենտ­րո­նա­կան դե­րա­կա­տար­մամբ պի­տի ըն­թա­նա կար­գա­վո­րու­մը»։

Նա նշել է, որ չնա­յած մի­ջազ­գա­յին հան­րու­թյան հս­տակ ու վճ­ռա­կան ու­ղերձ­նե­րին՝ կող­մե­րը շա­րու­նա­կում են մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը։ «Մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը չի ըն­դու­նե­լու այս խնդ­րի ռազ­մա­կան լու­ծու­մը։ Բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցում ա­մուր դիր­քե­րը մար­տա­դաշ­տում չեն գտն­վե­լու։ Բա­նակ­ցու­թյուն­ներն այ­լընտ­րանք չու­նեն, և դա պետք է հաս­կա­նան ինչ­պես հա­կա­մար­տող կող­մե­րը, այն­պես էլ այն­տեղ դեր խա­ղա­ցող մյուս եր­կր­նե­րը։ Թուր­քիան, ԵԱՀԿ ան­դամ երկ­րին հա­մա­պա­տաս­խան, պետք է իր պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը գի­տակ­ցի հա­կա­մար­տու­թյան խա­ղաղ լու­ծում գտ­նե­լու հա­մար»,- ա­սել է Մաա­սը: Ի­րա­նի ԱԳ փոխ­նա­խա­րար Ա­բաս Ա­րակ­չիի միջ­նոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյան ա­ռա­ջին կան­գա­ռը Բա­քուն էր, երկ­րոր­դը՝ Մոսկ­վան, եր­րոր­դը՝ Երևա­նը, չոր­րոր­դը՝ Ան­կա­րան: Ա­րակ­չին իր նպա­տա­կը Ադր­բե­ջա­նի ու Հա­յաս­տա­նի միջև տևա­կան խա­ղա­ղու­թյան հաս­տա­տումն է հա­մա­րում։ Ինչ­պե՞ս: Ման­րա­մաս­ներ չե­ղան: «Ադր­բե­ջա­նի տա­րածք­նե­րի օ­կու­պա­ցիա­յին վերջ դնե­լը նա­խա­ձեռ­նու­թյան կարևոր մասն է, փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյունն Ի­րա­նի նա­խա­ձեռ­նու­թյան մյուս հիմքն է»՝ ա­սել էր նա Մոսկ­վա­յում: Հա­կա­մար­տու­թյա­նը վերջ դնե­լը և ազ­դե­ցիկ եր­կր­նե­րի օգ­նու­թյամբ երկ­խո­սու­թյուն սկ­սե­լը՝ խա­ղա­ղու­թյուն հաս­տա­տե­լու նպա­տա­կով, նա­խա­ձեռ­նու­թյան մյուս ա­ռանց­քա­յին թե­ման է: Բաք­վում ու Ան­կա­րա­յում նրա­նից գոհ էին:


«Ի­րա­տե­սու­թյուն և խա­ղա­ղու­թյուն՝ տա­րա­ծաշր­ջա­նի եր­կր­նե­րի ու­ժե­րով». այս­պես է Թեհ­րա­նը բնո­րո­շում ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման իր ծրա­գի­րը: Թեհ­րանն ըն­դգ­ծում է ծրագ­րի յու­րա­հատ­կու­թյու­նը. «Մենք ա­ռա­ջար­կում ենք խնդ­րի կար­գա­վո­րու­մը գտ­նել տա­րա­ծաշր­ջա­նի եր­կր­նե­րի, ոչ թե դրա­նից դուրս գտն­վող՝ Մինս­կի խմ­բի ան­դամ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ, ո­րոնք աշ­խար­հագ­րո­րեն, քա­ղա­քա­կա­նա­պես, աշ­խար­հա­յաց­քով ու մտա­ծե­լա­կեր­պով շատ հե­ռու են տա­րա­ծաշր­ջա­նից և չեն հաս­կա­նում տե­ղի ժո­ղո­վուրդ­նե­րի տա­ռա­պան­քը»,- Մոսկ­վա­յի օ­դա­նա­վա­կա­յա­նում ա­սել է Ա­րակ­չին՝ պն­դե­լով, թե «Մինս­կի խում­բը գոր­ծու­նեու­թյան 30 տա­րի­նե­րին չի կա­րո­ղա­ցել խնդ­րի եր­կա­րա­ժամ­կետ լու­ծում գտ­նել»։ Ծրագրի մյուս ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը ի­րա­տե­սու­թյունն է. «Մենք ա­ռա­ջար­կում ենք խա­ղա­ղու­թյան պլան, ո­րը հիմն­ված է մար­դա­սի­րա­կան սկզ­բունք­նե­րի վրա և հաշ­վի է առ­նում հա­կա­մար­տող եր­կու կող­մե­րի պա­հանջ­նե­րը,- ա­սել է Ի­րա­նի ԱԳ փոխ­նա­խա­րա­րը:- Ծրա­գի­րը ըն­դգ­ծում է օ­կու­պա­ցիան դա­դա­րեց­նե­լու, պե­տու­թյուն­նե­րի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը հար­գե­լու, մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված սահ­ման­նե­րի ան­խախ­տե­լիու­թյան, մար­դու ի­րա­վունք­ներն ու փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի շա­հե­րը պաշտ­պա­նե­լու և խա­ղաղ բնակ­չու­թյան ու բնա­կա­վայ­րե­րի դեմ բռ­նու­թյուն­նե­րը դա­դա­րեց­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյու­նը»։ Ո՞րն է Ի­րա­նի շա­հը: Բա­ցա­ռել, որ իր սահ­մա­նին հայ­տն­վեն Թուր­քիա­յի միջ­նոր­դու­թյամբ հա­կա­մար­տու­թյան գո­տի տե­ղա­փոխ­ված մո­ջա­հեդ­նե­րը: Ար­գե­լա­կել Ի­րա­նի ադր­բե­ջան­ցի­նե­րի և Ադր­բե­ջա­նի ու­ղիղ ցա­մա­քա­յին հա­ղոր­դակ­ցու­թյու­նը: ԱԳ նա­խա­րար Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նը, անդ­րա­դառ­նա­լով Ի­րա­նի նա­խա­ձեռ­նու­թյա­նը, նշել է, որ Ի­րա­նը ռե­գիո­նալ կա­յու­նու­թյան միտ­ված կա­ռու­ցո­ղա­կան և կարևոր խա­ղա­ցող է, հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման հաս­տատ­ված ձևա­չա­փը, սա­կայն, Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հու­թյունն է: Փաս­տա­ցի՝ Ի­րանն ա­ռա­ջար­կում է ստեղ­ծել նոր ձևա­չափ՝ ՌԴ, Ի­րան, Թուր­քիա, որ, ա­մե­նայն հար­գան­քով հան­դերձ Ի­րա­նի դա­րա­վոր դի­վա­նա­գի­տու­թյան նկատ­մամբ, բա­ցար­ձա­կա­պես ա­նըն­դու­նե­լի է. Թեհ­րա­նի ծրա­գի­րը, հրա­պա­րա­կա­յին մա­սից դա­տե­լով, հա­մա­պա­տաս­խան է Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի շա­հե­րին, հայ­կա­կան կող­մի հա­մար ա­պա­հո­վում է ըն­դա­մե­նը հա­ղոր­դակ­ցու­ղի­ներ և «փոք­րա­մաս­նու­թյուն­նե­րի շա­հե­րի պաշտ­պա­նու­թյուն», ի­մա՝ չի պա­հան­ջում Ար­ցա­խի կար­գա­վի­ճակ: Փաս­տա­ցի՝ Ի­րա­նը դնում է իր և Ադր­բե­ջան-Թուր­քիա­յի կար­միր գծե­րը ու խախ­տում հայ­կա­կան կող­մի­նը:


Հոկ­տեմ­բե­րի 30-ին Ժնևում հան­դիպ­մա­նը Բա­քուն և Երևա­նը խա­ղաղ բնակ­չու­թյան և ոչ ռազ­մա­կան օ­բյեկտ­նե­րը չթի­րա­խա­վո­րե­լու հա­մա­ձայ­նու­թյան հան­գե­ցին՝ հայ­տա­րա­րե­ցին ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րը: Ժնևում նրանք հան­դի­պել են և Զոհ­րաբ Մնա­ցա­կա­նյա­նի, և Ջեյ­հուն Բայ­րա­մո­վի հետ: Հան­դիպ­մա­նը կող­մե­րը հաս­տա­տել են հոկ­տեմ­բե­րի 17-ին Փա­րի­զում և հոկ­տեմ­բե­րի 25-ին Վա­շինգ­տո­նում ձեռք բեր­ված հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րը, պայ­մա­նա­վոր­վել ա­ռանց նա­խա­պայ­ման­նե­րի ան­հա­պաղ մի շարք քայ­լեր ձեռ­նար­կել: Ժնևից հե­տո Բա­քուն Ար­ցա­խում կի­րա­ռեց ֆոս­ֆո­րա­յին ռում­բեր, ո­րով­հետև նա­խօ­րեին ձա­խող­վել էին Շու­շի մտ­նե­լու պլան­նե­րը և կա­պի­տու­լյա­ցիա­յի ծրագ­րով Ժնևում բա­նակ­ցե­լու մտադ­րու­թյու­նը՝ Ժնևը կորց­րեց Բաք­վի հա­մար նախ­նա­կան նշա­նա­կու­թյու­նը: Այս խե­լա­գար պա­տե­րազ­մի ա­վան­դույ­թով՝ չկա­տար­վե­ցին նաև Ժնևի հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րը: Հոկ­տեմ­բե­րի 31-ին վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը դի­մեց ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նին՝ ներ­կա­յաց­նե­լով «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի դեմ ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան ռազ­մա­կան ագ­րե­սիա­յի պատ­ճա­ռով ստեղ­ծած ի­րադ­րու­թյու­նը և ա­ռա­ջա­ցած մար­տահ­րա­վեր­նե­րը»՝ սկ­սե­լու ան­հա­պաղ խոր­հր­դակ­ցու­թյուն­ներ՝ սահ­մա­նե­լու ա­ջակ­ցու­թյան տե­սակ­նե­րը և չա­փը, որ ՌԴ-ն կա­րող է հատ­կաց­նել ՀՀ անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման հա­մար՝ հիմք ըն­դու­նե­լով ՀՀ-ՌԴ դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը և 1997-ի օ­գոս­տո­սի 29-ի «Բա­րե­կա­մու­թյան, հա­մա­գոր­ծակ­ցու­թյան և փո­խա­դարձ ա­ջակ­ցու­թյան մա­սին» պայ­մա­նագ­րի 2-րդ հոդ­վա­ծը: ՌԴ ԱԳՆ-ն նույն օ­րը պա­տաս­խա­նեց՝ «սկ­սել խոր­հր­դակ­ցու­թյուն­ներ՝ սահ­մա­նե­լու ա­ջակ­ցու­թյան տե­սակ­նե­րը և չա­փը, ո­րը ՌԴ-ն կա­րող է հատ­կաց­նել ՀՀ-ին՝ անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման նպա­տա­կով», վե­րա­հաս­տա­տեց դաշ­նակ­ցա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րին հա­վա­տար­մու­թյու­նը և հի­շեց­րեց, որ 1997-ի պայ­մա­նա­գի­րը ՀՀ-ի վրա է տա­րած­վում: Բայց դա ա­ռիթ դար­ձավ, որ Ա­լիևը հայ­տա­րա­րի, թե դեմ է պա­տե­րազ­մին եր­րորդ երկ­րի մաս­նակ­ցու­թյա­նը: Եր­րորդ եր­կի­րը Թուր­քիան է, կամ էլ Ա­լիևը ինք­նա­նույ­նա­կա­նա­ցել է Էր­դո­ղա­նի հետ: Կամ՝ Ան­կա­րան հաս­կա­ցավ, որ 5-րդ սերն­դի պա­տե­րազ­մում ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րը բա­վա­րար ա­ռիթ է, որ ռուս­նե­րը մտ­նեն Ար­ցախ: Իսկ ընդ­հան­րա­պես՝ պա­տե­րազ­մում՝ ոնց պա­տե­րազ­մում: Ի­մա.


1. Գրո­հում ենք, նա­հան­ջում ենք, կռ­վում ենք: ՈՒ կռ­վում ենք մեր հո­ղում՝ մեր հո­ղի հա­մար՝ հա­նուն հաղ­թա­նա­կի: Մենք «հայ­րե­նիք» չենք հնա­րում:
2. Էր­դո­ղա­նը շա­րու­նա­կում է հար­ցը Պու­տի­նի հետ լու­ծե­լու ջան­քե­րը: Պու­տի­նը շա­րու­նա­կում է ոչն­չաց­նել մո­ջա­հեդ­նե­րի ճամ­բար­նե­րը Սի­րիա­յում, Ին­տեր ՌԱՕ-ն հրա­ժար­վել է Թուր­քիա­յի ա­ռա­ջին ա­տո­մա­կա­յա­նը՝ Ակ­կու­յում կա­ռու­ցե­լու ծրագ­րե­րից, ի­մա՝ հա­մա­ձայ­նու­թյուն չկա, Մոսկ­վան սկ­սել է սխալ­նե­րի ուղ­ղու­մը:
3. ԱՄՆ-ը դեռ գոր­ծում է եվ­րո­պա­ցի­նե­րի մի­ջո­ցով՝ ակ­տի­վաց­նե­լով Գեր­մա­նիա­յին: Ի­րա­նի ծրագ­րի ներ­կա­յաց­ման օ­րը Ռո­բերտ Օ՛Բ­րա­յե­նը ա­ռա­ջար­կել է Նի­կոլ Փա­շի­նյա­նին սկան­դի­նավ­ցի խա­ղա­ղա­պահ­ներ տե­ղա­կա­յել կոնֆ­լիկ­տի գո­տում:
4. Ադր­բե­ջանն ու Թուր­քիան ա­հա­բեկ­չա­կան պե­տու­թյուն լի­նե­լու նո­րա­նոր ա­պա­ցույց­ներ են տա­լիս մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը՝ սպան­ված ու գեր­ված մո­ջա­հեդ­նե­րին, կա­սե­տա­յին ռում­բե­րին ա­վե­լա­ցել է քի­միա­կան ռում­բե­րի գոր­ծա­ծու­թյու­նը, որ ար­գել­ված է մի­ջազ­գա­յին կոն­վեն­ցիա­նե­րով:
5. Չի բա­ցառ­վում, որ ՄԱԿ-ը նո­րից անդ­րա­դառ­նա Ար­ցա­խում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին, այս ան­գամ բաց քն­նար­կու­մով, ո­րին կմաս­նակ­ցեն Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Մեր խն­դիրն է ստա­նալ Ադր­բե­ջա­նին ու Թուր­քիա­յին որ­պես ա­հա­բեկ­չա­կան պե­տու­թյուն­ներ դա­տա­պար­տող բա­նաձև՝ հիմ­քը մո­ջա­հեդ­նե­րի ու ար­գել­ված զի­նա­տե­սակ­նե­րի գոր­ծա­ծու­թյու­նը, հետևա­բար՝ պատ­ժա­մի­ջոց­ներ, որ կփո­խեն ու­ժե­րի հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը:
6. ԵՄ-ն դեկ­տեմ­բե­րին է Թուր­քիա­յի դեմ պատ­ժա­մի­ջոց­նե­րի հար­ցը քն­նար­կե­լու, դի­վա­նա­գի­տա­կան աշ­խա­տան­քի 2 ա­միս ու­նենք՝ ստա­նա­լու ոչ միայն պատ­ժա­մի­ջոց­ներ, այլև Թուր­քիա­յին ու Ադր­բե­ջա­նին զեն­քի վա­ճառ­քի էմ­բար­գո:
7. Ար­ցա­խի ճա­նա­չու­մը հա­մա­հայ­կա­կան օ­րա­կար­գի թիվ 1 խն­դիրն է մնում: Մինչև տա­րե­վերջ պետք է հաս­նել ԱՄՆ-ի, որ այ­սօր նա­խա­գահ է ընտ­րում, Ֆրան­սիա­յի, Կա­նա­դա­յի, Հու­նաս­տա­նի, Կիպ­րո­սի ճա­նա­չում­նե­րին:


Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Նո­յեմ­բեր, պա­տե­րազմ, սեր՝ ժա­մա­նակ, տա­րածք, ո­գի: Ար­տա­կարգ ի­րա­վի­ճակ­նե­րում դրսևոր­վում են ար­տա­կարգ ո­րակ­ներ, կա­յաց­վում ար­տա­կարգ ո­րո­շում­ներ, փոխ­վում է մտա­ծո­ղու­թյան մա­կար­դա­կը: Ոչ բո­լո­րի, բայց պա­տե­րազ­մը փո­խում է մարդ­կանց, ու­րեմն՝ և մտա­ծո­ղու­թյու­նը: Մենք այլևս նախ­կի­նը չենք լի­նե­լու: Հու­սամ՝ ճռճ­ռան հայ­րե­նա­պաշ­տու­թյու­նը պա­կա­սե­լու է՝ ի հա­շիվ պրագ­մա­տիկ հայ­րե­նա­սի­րու­թյան: Ինք­նա­գո­վազ­դով հայ­րե­նիք չեն «սի­րում»: Մենք շա­րու­նա­կում ենք 1994-ին կի­սատ մնա­ցած պա­տե­րազ­մը: Այն ժա­մա­նակ մենք զի­նա­դա­դար պար­տադ­րե­ցինք Ադր­բե­ջա­նին, Ռու­սաս­տա­նը՝ մեզ, թեև լիո­վին կա­րող էինք կա­պի­տու­լյա­ցիա պար­տադ­րել Բաք­վին: Ժա­մա­նակն է, որ Մոսկ­վան սխալ­ներն ուղ­ղի՝ ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան գե­րա­կա­յու­թյուն­նե­րի ո­րո­շարկ­մամբ ու ինք­նա­պաշտ­պա­նու­թյան կոնկ­րետ քայ­լե­րով: Ըն­դար­մա­ցած Արև­մուտ­քը սկ­սել էր «բնա­կան» հա­մա­րել քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մը Սի­րիա­յում, Սի­րիան ու Լի­բիան հանձ­նել էր ռուս­նե­րին ու թուր­քե­րին՝ ԱՄՆ-ի հե­ռա­նա­լուց հե­տո: Էր­դո­ղա­նը Արևմուտ­քին ընտ­րու­թյուն է ա­ռա­ջար­կում՝ կամ սկ­սում է պաշտ­պան­վել, կամ հան­ձն­վում է օս­մա­նյան ա­հա­բեկ­չու­թյա­նը՝ գլուխ առ գլուխ: Ար­ցա­խը կվե­րա­կան­գն­վի, Արևմուտ­քը՝ ոչ: Ողջ լե­րուք: Մի վա­րակ­վեք ու մի վա­րա­կեք:

Դիտվել է՝ 8176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ